Անկախ Պետությունների Համագործակցություն

  1992 թվականի հոկտեմբերի 9-ին ստորագրված գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների փոխհամագործակցության մասին համաձայնագրի հիման վրա ստեղծվել է գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների միջպետական խորհուրդը, որի կազմում ընդգրկվել են Հայաստանի, Բելառուսի, Ղազաղստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը:

    ԱՊՀ-ի հետ Կադաստրի կոմիտեն համագործակցում է Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) շրջանակում: Խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ մասնակից պետությունների միջև 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված՝ գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ոլորտում փոխգործակցության համաձայնագրի իրականացման նպատակով:

   Խորհուրդը սահմանում և իրականացնում է համակարգված քաղաքականություն գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման  ոլորտում, մշակում և իրականացնում է միջպետական ծրագրեր, ինչպես նաև համակարգում է ոլորտի մասնագետների վերապատրաստումը: Միջպետական խորհրդի գործունեությունն ուղղված է ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում միասնական գեոդեզիական տարածության պահպանմանը, ինչը ԱՊՀ պետությունների անվտանգության և պաշտպանունակության կարևոր օղակ է:

Խորհրդի հիմնական գործառույթներն են՝

  • Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը, համագործակցության առաջնահերթ ուղղությունների սահմանումը,
  • Պետությունների ղեկավարների խորհրդի, կառավարությունների ղեկավարների խորհրդի, արտաքին գործերի նախարարների խորհրդի, ԱՊՀ տնտեսական խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման կազմակերպումը և համակարգումը,
  • Միջպետական ծրագրերի, պլանների և համագործակցության նախագծերի մշակումը, համակարգումը և մասնակցությունը,
  • Համաձայնագրի մասնակից պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ ոլորտային առաջարկությունների նախապատրաստումը,
  • Միջպետական կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունը Խորհրդի իրավասությանն առնչվող հարցերում:

Խորհրդի կազմում գործում է 6 աշխատանքային խումբ՝

  • Երկրատարածական տվյալների ենթակառուցվածքի աշխատանքային խումբ,
  • Կոորդինատների և բարձրությունների աշխատանքային խումբ,
  • Աշխարհագրական անվանումների աշխատանքային խումբ,
  • «Գեոդեզիայի, քարտեզագրության, երկրատեղեկատվական համակարգերի, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ոլորտում կիրառվող ժամանակակից տերմինների բառարանի» ստեղծման աշխատանքային խումբ,
  • Երկրատարածական տվյալների կառավարման աշխատանքային խումբ,
  • Գեոդեզիայի, քարտեզագրության, երկրատեղեկատվական համակարգերի, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ոլորտում լրացուցիչ մասնագիտական կրթության փաստաթղթերի օրինականացման աշխատանքային խումբ:

   Խորհրդի գործունեությունը, որպես ԱՊՀ մասնակից պետությունների՝ գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի ոլորտի համատեղ գործունեության կազմակերպիչի,  շարունակում է ուղղված լինել հետազոտական աշխատանքների իրականացմանը՝ ի շահ գեոդեզիական և քարտեզագրական տեղեկատվության սպառողների լայն շրջանակի՝ ամրապնդելով գեոդեզիական և քարտեզագրական պետական ծառայությունների միջև փոխգործակցությունը: Խորհուրդը իր գործունեությունն իրականացնում է տարեկան նստաշրջանների ձևով: 2006թ., 2011թ. և 2015թ.-ին Երևանում կազմակերպվել են Խորհրդի համապատասխանաբար 24-րդ, 31-րդ և 37-րդ նստաշրջանները, որին մասնակցել են առնվազն 8 երկրներից ժամանած պատվիրակություններ: Նստաշրջանների ավարտին ստորագրվում է արձանագրային որոշում, որով մասնակից պետությունները, ամփոփելով տարվա ընթացքում կատարած աշխատանքները, սահմանում են գործունեության և կատարելիք աշխատանքների նոր ուղղություններ: ԱՊՀ մասնակից երկրների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի նիստը 2022 թվականին նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետությունում: