Դեպի վեր
Նորություններ

22.11.2016

Բելառուսի պատվիրակությունը կադաստրի պետական կոմիտեում


ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն այսօր ընդունեց Բելառուսի Հանրապետության կադաստրի ազգային գործակալության պատվիրակությանը: 

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ կոմիտեի նախագահը բարձր գնահատեց երկու երկրների միջև համագործակցությունը կադաստրի ոլորտում և հույս հայտնեց, որ այն կկրի շարունակական բնույթ:

Պատվիրակության ներկայացուցիչներին ոլորտի պատասխանատուների կողմից  հանգամանալից ներկայացվեց կադաստրի պետական կոմիտեի գործունեությունը, հիմնական նպատակները և ծրագրերը, մասնավորապես, մանրամասն ներկայացվեցին գրանցման համակարգին առնչվող հարցերը: Բելառուսական կողմին հետաքրքրեցին նաև մասսայական գնահատություններին վերաբերող հարցեր, ինչը կոմիտեի մասնագետները մանրակրկիտ ներկայացրեցին հյուրերին:

Անդրադարձ եղավ նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ այլ երկրների համապատասխան կառույցների հետ  համագործակցությանը, կարևորվեց երկկողմանի այցերը և փորձի փոխանակումը:

Նշենք, որ Հայաստան կատարած այցի ընթացքում պատվիրակության անդամները գործնական հանդիպումներ և քննարկումներ կունենան նաև ոլորտի այլ մասնագետների հետ:

Աշխատանքային ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ճանաչողական շրջայց ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի <<Կենտրոն>> սպասարկման գրասենյակ, <<Երևան>> տարածքային ստորաբաժանում և Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն: