Դեպի վեր
Նորություններ

12.12.2016

Բարձրացված յուրաքանչյուր խնդիր ուշադրության կենտրոնում է

  Տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի մոտ

Քաղաքացիներին կադաստրի պետական կոմիտեի գործառույթների վերաբերյալ հուզող հարցերը և տարաբնույթ խնդիրները  քննարկելու, ինչպես նաև օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:
    Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների  հերթական ընդունելությունը:
    Կոմիտեի նախագահի մոտ ընդունելության եկած քաղաքացիների հարցերն ու դիմումներն առնչվում էին  կադաստրային տարատեսակ խնդիրներին, մասնավորապես՝ գույքահարկի, քարտեզների անճշտության, համադրման, հողային վեճերի  և հողերի սեփականաշնորհմանը, ինչպես նաև իրավունքների պետական գրանցմանը:
  Մանրազնին ծանոթանալով բարձրացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հստակ հանձնարարականներ տվեց կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչությանը` մանրամասն ուսումնասիրել բարձրացված հարցերը և ողջամիտ ժամկետներում տալ դրանց համակողմանի և սպառիչ լուծումներ:
   Առկա էին նաև հարցեր, որոնք դուրս էին կադաստրի իրավասություններից և վերաբերում էին այլ մարմինների: Համակարգի լիազորություններից դուրս հնչեցրած հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու մարմիններ:

  Քաղաքացիներին կադաստրի պետական կոմիտեի գործառույթների վերաբերյալ հուզող հարցերը և տարաբնույթ խնդիրները  քննարկելու, ինչպես նաև օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:

 Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների  հերթական ընդունելությունը:    Կոմիտեի նախագահի մոտ ընդունելության եկած քաղաքացիների հարցերն ու դիմումներն առնչվում էին  կադաստրային տարատեսակ խնդիրներին, մասնավորապես՝ գույքահարկի, քարտեզների անճշտության, համադրման, հողային վեճերի  և հողերի սեփականաշնորհմանը, ինչպես նաև իրավունքների պետական գրանցմանը: