Դեպի վեր
Նորություններ

26.12.2016

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ   գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Մարտին Սարգսյանի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ
Հարգելի գործընկերներ, կադաստրի համակարգի աշխատակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Թող 2017 թվականը բոլորիս համար լինի բեկումնային, մեր աշխատանքում վերանայումների, հին ու նոր ծրագրերի ձևակերպման, դրանց իրագործման, լավատեսության, հնարավոր խոչընդոտներն արժանապատիվ հաղթահարելու տարի: 
Ամեն անցնող տարի ստիպում է յուրաքանչյուրիս  վերաարժևորել ձեռքբերումները, վերանայել հնարավորությունները՝ կատարելագործելով մասնագիտական հմտություններն ու կարողությունները:
Մաղթում եմ, որ այս սպասված տոնը բոլորիդ ընտանիքներում դառնա  խաղաղության, համերաշխության և առողջության շարունակական երաշխիք, իրականություն դառնան բոլորիդ նվիրական երազանքները: 
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի կապակցությամբ, մաղթում եմ գործնական հաջողություններ, նոր գաղափարներ, անսահման երջանկություն, ընտանեկան ջերմություն, ամուր առողջություն և բարեկեցություն գալիք տարում: 

Մարտին Սարգսյան