Դեպի վեր
Նորություններ

30.12.2016

Կադաստրի պետական կոմիտեի նախագահը և Երևանի քաղաքապետը շնորհավորեցին զինծառայողների Ամանորը


Այսօր ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելեցին մայրաքաղաքում տեղակայված  ՀՀ ՊՆ զորամասերից մեկը:

Նրանք հանդիպեցին զորամասի հրամանատարական կազմի և ժամկետային զինծառայողների  հետ, շրջեցին   զորամասում, ծանոթացան զինվորների առօրյային և զորամասի պայմաններին:

Շնորհավորելով զինծառայողներին  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ պաշտոնյաները զորամասի ողջ անձնակազմին մաղթեցին խաղաղ և անվտանգ ծառայություն, խիզախություն և կամք հակառակորդի ոտնձգություններին պատվով դիմակայելու համար:

Ավանդույթի համաձայն կադաստրի պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի անունից զինծառայողներին հանձնվեցին նաև ամանորյա նվերներ: