Դեպի վեր
Նորություններ

17.01.2017

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2016թ.-ի ընթացքում ըստ համապատասխան ուղղությունների կատարած աշխատանքների վերաբերյալ


Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2016 թվականին հավաքագրվել է շուրջ 3 միլիարդ 347 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նուն ցուցանիշի համեմատ նվազել է շուրջ 0.5%-ով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 755 միլիոն դրամ, որը նվազել է շուրջ 8.2%-ով:

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին>> ՀՀ կառավարության 15.01.2015 թվականի N 111-Ն որոշմամբ նախատեսվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացնել ծրագրի` 64-րդ, 65-րդ կետերի միջոցառումները և 33-րդ,. 34-րդ կետերի գերակա խնդիրները, որոնք ամբողջությամբ և սահմանված ժամկետներում կատարվել են:

Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից 2015 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 179870 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազել է 16%-ով, իսկ աշխատակազմի <<Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն>> ստորաբաժանման կողմից ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին ու կազմակերպություններին տրամադրվել է գույքի ու դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ շուրջ 28193 տեղեկատվություն (2015 թվականին այն կազմել է 24641, աճել է 14.4%-ով), որից` պետական կառավարման մարմիններին անվճար` 13065 (2015թ.` 11838, աճել է 10.3%-ով), քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվել է 15128 (2015թ.` 12803, աճել է 18.2%-ով), ինչպես նաև ընթացք է տրվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների ու դրանց վերացման վերաբերյալ շուրջ 255796 ( 2015թ.` 243453, աճել է 5.1%-ով ) որոշումների կատարմանը:

2016 թ. ընթացքում անշարժ գույքի շուկան առավել բնութագրող օտարման, գրավադրման և վարձակալության գործարքները 2015 թ. համեմատությամբ հետևյալ տեսքն ունեն.

 

 

Գործարքի տեսակը

2015թ.

2016թ.

Նվազումը

միավոր

%

Օտարում

50023

46752

-3272

-6.5%

Գրավադրում

17809

21432

3623

20.3%

Վարձակալություն

7141

7524

383

5.4%

 

Աշխատակազմի սպասարկման գրասենյակների կողմից ընդունվել է 314875 դիմում, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 10.6 %-ով, կոմիտեի ինտերնետային կայքէջում ներդրված` գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումներն ու փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացման էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել առցանց ստացված 9224 դիմում, որը աճել է 25.1%-ով: Բացի այդ, աշխատակազմի սպասարկման գրասենյակներում կողմերի ստորագրությունների իսկության ճանաչմամբ 2015 թ. ընթացքում կնքվել է 14513 պայմանագիր (նվազել է 2 %), իսկ ՀՀ նոտարների կողմից կնքվել է անշարժ գույքի 53642 գործարքի վերաբերյալ պայմանագիր:

Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի գնահատողի, ինչպես նաև քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) ու հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայական է տրվել 32 հայտատուի (ընդամենը առ այսօր տրված է 680 անձանց): Միաժամանակ 2016 թ. ընթացքում դադարեցվել է 7 վկայականի գործողություն և կասեցվել 11 վկայականի գործողություն:

Հարկ է նշել նաև, որ կոմիտեի ղեկավարության կողմից յուրաքանչյուր երկուշաբթի, կոմիտեում իրականացվում է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում նրանց կողմից բարձրացված հարցերին տեղում լուծում տալու անհնարինության դեպքում, քաղաքացիներից դիմում է վերցվում դրանց հետագա ընթացքն ապահովելու համար: 2016թ. ընթացքում կոմիտեում մուտք է եղել 1737 դիմում-բողոք կամ գրություն (2015թ.` 1501) և կոմիտեի նախագահի ու նախագահի տեղակալների կողմից կազմակերպվող ընդունելություններին մասնակցել է 217 անձ (2015թ.` 207):

2016 թվականին կոմիտեի նախագահի կողմից շարունակվել են մարզային այցերը, դրանք իրականացվում են մարզպետների, մարզպետարանի աշխատակիցների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Մարզային այցերի հիմնական նպատակն է յուրաքանչյուր մարզում տեղում ծանոթանալ առկա խնդիրներին և կանոնակարգել հետագա աշխատանքները` քաղաքացիների սպասարկումը անթերի ու բարձր որակով ապահովելու համար: Այցերը հնարավորություն են տալիս աշխատանքային կարգով վեր հանել տարիների ընթացքում համայնքներում առկա մնացած խնդիրները: Համայնքների ղեկավարների հետ քննարկվում են կադաստրի բնագավառի օրենսդրության, կատարվող բարեփոխումների և համայնքներում առկա հողային հիմնախնդիրների կարգավորման` քարտեզագրության, չափագրման, ինչպես նաև ինքնակամ կառույցների օրինականացման, փաստաթղթերը չպահպանված գույքերի նկատմամբ իրավունքների ճանաչման, հողերի սեփականաշնորհման ու իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներին առնչվող հարցեր: Գրագրության միջոցով հարցերը պարզաբանելու փոխարեն հնարավորություն է տրվում տեղում անդրադառնալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կամ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերին և քննարկման արդյունքում դրանց օպերատիվ լուծումներ տալ:

Շարունակվել է համագործակցությունը կադաստրի ոլորտում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ երկրների Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի անդամ կազմակերպությունների հետ:

Շարունակվել է համագործակցությունը նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի <<Հողային ռեսուրսների կառավարման>> աշխատանքային խմբի, Գեոդեզիստների միջազգային ֆեդերացիայի և կադաստրի ոլորտում գործող մի շարք այլ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան գերատեսչությունների հետ:

Հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է նաև <<Կադաստրի տեղեկագիր>> ամսագրի պարբերական հրապարակումը, կոմիտեի կայքէջի մշտական թարմացումը: Կայքում զետեղվել են համակարգին վերաբերող բոլոր օրենսդրական ու նորմատիվ ակտերի նախագծերը և կատարված աշխատանքների մոնիթորինգի և ամփոփումների վերաբերյալ տվյալները: Մամուլում և զանգավածային լրատվության այլ միջոցներով պարբերաբար լուսաբանվել և բնակչությանն իրազեկվել են կադաստրի համակարգի գործառույթերը, առանձին նորմատիվ իրավական ակտերը, անցկացվող միջոցառումները, ապահովվել է անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների արդյունքների հիման վրա պատրաստված հոդվածների պարբերական հրապարակումներ: Իրականացվել է նաև 2 անուն բացատրական բնույթի ուղեցույցերի տպագրություն:

Հարկ է նշել նաև, որ համագործակցության հուշագրի շրջանակներում կադաստրի համակարգի կողմից մշտական մեթոդական և այլ օգնություն է ցուցաբերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կադաստրի համակարգին, մեր կողմից համապատասխան տեխնիկական միջոցներ են տեղադրվել Ղարաբաղի կադաստրի համակարգում, ապահովվել է մասնագետների ուսուցումը` իրավունքների էլեկտրոնային գրանցումն ապահովելու համար:

2016թ. ընթացքում գեոդեզիայի, քարտեզագրության և հողաշինարարության բնագավառներում ՀՀ պետական բյուջեի ծախսային ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվել են գեոդեզիայի, տեղագրական և թեմատիկ քարտեզագրության, բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման, աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման, WGS-84 (ARMREF-02) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման և ՀՀ մարզերի վարչական սահմանների նկարագրման, հողաշինարարական աշխատանքների ուղղությամբ:

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 04.10.2016թ. թիվ 02/23.16/14429-16 հանձնարարականի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն քննարկելով համակարգի ենթակայության ներքո գործող <Գեոդեզիա և քարտեզագրություն> և <Ուսումնամեթոդական կենտրոն> ՊՈԱԿ-ների հետագա գործունեության նպատակահարմարությունը, դրանց օպտիմալացման նպատակով <Ուսումնամեթոդական կենտրոն> ՊՈԱԿ-ը միաձուլման ձևով վերակազմակերպվեց <Գեոդեզիա և քարտեզագրություն> ՊՈԱԿ-ին` հաստիքների ընդհանուր քանակը նվազեցնելով 22-ով: Եվս 19 հաստիք կրճատվել է կոմիտեի աշխատակազմի օպտիմալացման արդյունքում:

Կատարված դրական աշխատանքների համար համակարգի աշխատակիցները արժանացել են տարբեր խրախուսանքների, սակայն դրա հետ մեկտեղ աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից առանձին աշխատակիցների մոտ հայտնաբերվել են թերություններ ու բացթողումներ, որի համար նրանք ենթարկվել են կարգապահական տույժերի:

 Համակարգի կողմից իրականացվող գործառույթները առավել պարզեցնելու, բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակը Էլ ավելի բարձրացնելու, իրականացվող գործառույթներում ավելորդ բյուրոկրատական քաշքշուկները բացառելու և համակարգի գործունեության առավել թափանցիկությունն ու մատչելիությունն ապահովելու ուղղությամբ դեռևս անելիքներ ունենք, որոնց ուղղությամբ մշտապես տարվում են համապատասխան աշխատանքներ:

   Միաժամանակ հայտնվում է, որ կոմիտեի համակարգում չի գործում ծրագրերի իրականացման գրասենյակ: