Դեպի վեր
Հայտարարություններ

20.01.2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


      Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ  գույքի  գնահատման գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է  2017 թվականի փետրվարի 21,22,23 և 24-ին  ժամը՝ 1000 -ին:

Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • գրավոր դիմում` կոմիտեի նախագահի անունով (դիմումի ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմի) պատճենը` բնօրինակի հետ միասին,
  • անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին,
  • պետական տուրքի անդորրագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 9 0000 5163283),
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափի (նաև էլեկտրոնային կրիչով):

  Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնում` (ք. Երևան, Արշակունյաց 7)  2017թ. հունվարի 20-ից մինչև 2017թ.      փետրվարի 2-ը ներառյալ:

          Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 02.02.2017թ.:

Որակավորումը անցկացվելու է ՀՀ  կառավարությանն առընթեր  անշարժ  գույքի կադաստրի պետական  կոմիտեի «Ուսումնամեթոդական  կենտրոն» ՊՈԱԿ-ում` ք. Երևան, Կոմիտաս 35/2  հասցեում:

Անշարժ գույքի գնահատման գործունեության հայտատու ֆիզիկական անձանց որակավորման ստուգման թեմատիկ հարցաշարը տեղադրված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայք  էջում www.cadastre.am