Դեպի վեր
Թափուր պաշտոններ

00.00.0000

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 

1. <<Արաբկիր>> սպասարկման գրասենյակի 1-ին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 41-4.2-470)

Մասնակցում է անշարժ գույքի միավորների կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվի վարման և էլեկտրոնային արխիվի տեղեկատվության թարմացման աշխատանքներին, իր մակագրված դիմումների հիման վրա պատրաստում է միասնական տեղեկանքներ: Ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • առնվազն միջնակարգ կրթություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում :

 

Դիմող ՀՀ քաղաքացիները  Կոմիտե  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
  • աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
  • քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը:

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը  9:30-ից մինչև  12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝   09.03.2017 թ.:

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմում քաղաքացիական ծառայության  կրտսեր  թափուր պաշտոններն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ

(ք.Երևան, Արշակունյաց 7, հեռ. 060 47 42 47)

Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում: