01.03.2017
Հավաստագրեր ստացան լիազորված օպերատորները
Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն էլ ավելի դյուրացնելու նպատակով <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները հնարավորություն ընձեռեցին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների գործառույթներն արդեն 2016 թվականի նոյեմբերից պատվիրակել նաև ՀՀ կառավարության լիազորված օպերատորներին` Հայփոստ, Արդշինբանկ, Ամերիաբանկ, Կոնվերսբանկ, Անելիք բանկ և Հայէկոնոմբանկ, որոնց ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ (27.10.2016թ. թիվ 1109-Ն որոշում): Այդ նպատակով, ներկայումս, անշարժ գույքի կադաստրի համակարգում կազմակերպվում է նշված օպերատորների մասնագիտական ուսուցում՝ տեսական և գործնական դասընթացների միջոցով: Ընդ որում, գործնական դասընթացները կազմակերպվում են կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում, իսկ տեսական դասընթացները՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի <<Գեոդեզիա և քարտեզագրություն>> ՊՈԱԿ-ում (Կոմիտաս 35/2 հասցեում):
Փետրվարի 26-ին դասընթացների ավարտից հետո օպերատորներին (Անելիք բանկ և Հայէկոնոմբանկ) տրամադրվեցին հավաստագրեր, ինչը վերջիններիս հնարավորություն կտա իրականացնելու ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների գործառույթները:
ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին