Դեպի վեր
Նորություններ

10.03.2017

Գնահատման հաշվետվությունների ժամանակացույցը մեր կայքում


 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կարևորագույն և սկզբունքային խնդիրներից է բաց և հրապարակային աշխատանքը, թափանցիկ և մատչելի  գործելաոճը, ինչպես նաև  հանրությանը հաշվետու լինելը:

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 342-Լ հրամանով հաստատված <<Անշարժ գույքի գնահատողների կողմից կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրությունների իրականացման 2017թ. տարեկան ժամանակացույցը>> այսուհետ տեղադրված է նաև կոմիտեի կայքէջում:

Ժամանակացույցի հավելվածին կարող եք ծանոթանալ՝ այցելելով կայքէջի <<Գործունեություն>> բաժնի <<Կադաստրային գնահատում>> ենթաբաժնի <<Ստուգումների ժամանակացույց>> բաժին (http://cadastre.am/page/434):

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին