Դեպի վեր
Նորություններ

07.04.2017

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական ուղերձը մայրության և գեղեցկության տոնի առթիվ


 

Սիրելի կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ ձեզ հարատև սեր, երջանկություն, թող ձեր դեմքին միշտ փայլի կանացի հմայքն ու գեղեցկությունը:

Անգնահատելի է ձեր դերն ու նվիրվածությունը հայ ընտանիքի ամրության, կայունության և ազգապահպանության դժվարին գործում: Թող ջերմությունն ու ներդաշնակությունը շրջապատեն  ձեզ և ձեր ընտանիքներին:

Կրկին շնորհավորում եմ, մաղթում անսպառ ուժ և անկոտրում կամք աշխատանքային ոլորտում նորանոր հաջողություններ գրանցելու համար:

 

 

ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ