Դեպի վեր
Նորություններ

14.04.2017

Կադաստրի պետական կոմիտեում անպատասխան չի մնում ոչ մի դիմում


2017թ. առաջին եռամսյակում կոմիտեում ստացվել է 5206 դիմում և գրություն 

 

2017 թ. առաջին եռամսյակում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե մուտքագրվել է 5206 դիմում և գրություն, որից 348-ը եղել են քաղաքացիների դիմումները: Կոմիտեում ստացված դիմում-գրություններից 230-ը   ստացվել են կոմիտեի էլեկտրոնային փոստով:

Հիշյալ ժամանակահատվածում կադաստրի պետական կոմիտեի գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցադրումներով և խնդիրներով կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի տեղակալների  մոտ ընդունելության են ներկայացել 36 քաղաքացի:

2017 թ. առաջին եռամսյակում կոմիտեն ստացել է անշարժ գույքի գնահատման գործունեության մասնագիտական որակավորման 36 հայտ:

Հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ կողմից տրամադրվել է անշարժ գույքի գնահատման որակավորման 12 վկայական, դադարեցվել է մեկի գործունեությունը:

Կադաստրի պետական կոմիտեում ստացված բոլոր դիմումներին, գրություններին և տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր հարցումներին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: