Դեպի վեր
Նորություններ

27.05.2017

Համապետական շաբաթօրյակը կադաստրի պետական կոմիտեում


 

Մայիսի 27-ին  ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմն իր մասնակցությունը ունեցավ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական շաբաթօրյակին:

Կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներն ակտիվորեն և պատրաստակամ  մասնակցեցին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող <<Շողակաթ>> հեռուստաընկերության հարակից այգու և շրջակա տարածքի մաքրման աշխատանքներին:

Համապետական միջոցառման շրջանակներում կոմիտեի սպասարկման գրասենյակների և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները ևս մասնակցեցին շաբաթօրյակին՝ մաքրման ու բարեկարգման տարաբնույթ աշխատանքներ կատարելով կոմիտեի գրասենյակների և ստորաբաժանումների հարակից տարածքներում:

 

 

 

 

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին