Դեպի վեր
Նորություններ

05.06.2017

Հերթական ընդունելությունը կադաստրի պետական կոմիտեում


    Կադաստրի պետական կոմիտեի գործառույթների վերաբերյալ տարաբնույթ հարցերը և խնդիրները  քննարկելու, ինչպես նաև օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում հետևողականորեն շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:

    Սույն թվականի հունիսի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների  հերթական ընդունելությունը:

    Ընդունելությանը նախապես հերթագրվել էին 16 քաղաքացի, սակայն մասնակցեցին՝ 13-ը:

    Կոմիտեի նախագահի մոտ ընդունելության եկած քաղաքացիների հարցերն ու դիմումները հիմնականում առնչվում էին   իրավունքների պետական գրանցմանն ու արխիվային նյութերի, տեղեկատվության և կոորդինատների տրամադրմանը, կադաստրային տարաբնույթ խնդիրներին՝ ինքնակամ կառույցների օրինականացմանը, փաստաթղթերը չպահպանված գույքերի նկատմամբ իրավունքների վերականգնմանը, հողերի համադրմանը, չափագրմանը, սեփականաշնորհմանն ու ժառանգության հետ կապված խնդիրներին:

 Հանգամանալից ծանոթանալով բարձրացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հստակ հանձնարարականներ տվեց կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին` մանրամասն ուսումնասիրել բարձրացված հարցերը և սահմանված ժամկետներում տալ դրանց համակողմանի և համապատասխան պարզաբանումներ, սպառիչ լուծումներ: 

    Համակարգի լիազորություններից դուրս հնչեցրած հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվեցին իրավասու մարմիններ:

 

 

 

 

 

 

Տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի բաժին