Դեպի վեր
Հայտարարություններ

19.06.2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն շուկայական գնահատողների համար կազմակերպում է ուսուցում: Ծրագրում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ  գույքի  գնահատման գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման ստուգման թեմատիկ հարցաշարեր (ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>, <<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>>,<<Գույքահարկի մասին>>, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներ, Անշարժ գույքի գնահատման ստանդարտ) և շուկայական գնահատման գործնական աշխատանքներ (խնդիրներ, տարբեր մեթոդներով գնահատություններ):

  

Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • գրավոր դիմում,
  • անձնագրի պատճեն,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր (<<Հայէկոնոմբանկ>> Արաբկիրի մասնաճյուղ Հ/Հ 163058133295, 35.000 ՀՀ դրամ),
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափի,
  • դիպլոմի պատճեն:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ  կառավարությանն առընթեր  անշարժ  գույքի կադաստրի պետական  կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության» ՊՈԱԿ-ում` ք. Երևան, Կոմիտաս 35/2  հասցեում /12 հարկ/ 2017թ. հունիսի 20-ից  մինչև  հունիսի

30-ը ներառյալ ժամը 10⁰⁰-14⁰⁰:

Դասընթացների տևողությունը 36 ժամ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար

Հեռ. (060) 47-41-51