Դեպի վեր
Նորություններ

22.06.2017

Հերթական ուսումնավարժանքը կադաստրի պետական կոմիտեում


Հունիսի 20-ին և 21-ին  ՀՀ  կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում անցկացվեց հերթական ուսումնավարժանքը, որին, կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցում էին նաև ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմը, կոմիտեի տարածքային ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների աշխատակիցները:

Միջոցառման գործնական մասում ուսումնավարժանքի մասնակիցների միջև ստեղծվեցին խմբեր, կազմակերպիչների կողմից տրվեցին հստակ հանձնարարականներ և առաջադրանքներ:

Ուսումնավարժանքին մասնակցող աշխատակիցները ցուցաբերեցին ճիշտ և գրագետ պատրաստվածություն, ստացան գործնական և տեսական անհրաժեշտ գիտելիքներ: