Դեպի վեր
Նորություններ

30.06.2017

Պարգևներ Լեռնային Ղարաբաղից


ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: Կոմիտեի նախագահին բարձր պարգևը հանձնեց ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:

ԼՂՀ վարչապետի հուշամեդալներ շնորհվեցին կոմիտեի նախագահի տեղակալներ Աշոտ Մուսայանին, Արման Պետրոսյանին և Նարեկ Գրիգորյանին, ինչպես նաև աշխատակազմի ղեկավար Վարդան Հասրաթյանին: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Եգանյանին և ՏՏԿ ղեկավար Լևոն Ավետիսյանին Արցախի կառավարության կողմիրց հանձնվեցին թանկարժեք նվերներ: