Դեպի վեր
Հայտարարություններ

03.08.2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


          Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ  գույքի  գնահատման գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է  2017 թվականի սեպտեմբերի 5,6,7 և 8-ին  ժամը՝ 09:30 -ին:

Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • գրավոր դիմում` կոմիտեի նախագահի անունով,
  • բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմի) պատճենը,
  • անձնագրի պատճենը,
  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 9 0000 5163283),
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափի:

          Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնում`  (ք. Երևան, Արշակունյաց 7), փոստով կամ Էլեկտրոնային եղանակով (info@cadastre.am) 2017թ. օգոստոսի 4-ից մինչև 2017թ. օգոստոսի 17-ը ներառյալ:

          Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 17.08.2017թ. մինչև ժամը 18:00:

Որակավորումը անցկացվելու է ՀՀ  կառավարությանն առընթեր  անշարժ  գույքի կադաստրի պետական  կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության» ՊՈԱԿ-ում` ք. Երևան, Կոմիտաս 35/2  հասցեում /12 հարկ/:

Անշարժ գույքի գնահատման գործունեության հայտատու ֆիզիկական անձանց որակավորման ստուգման թեմատիկ հարցաշարը տեղադրված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայք  էջում www.cadastre.am

 

 

 

Իրավաբանական վարչություն

Օրենսդրության մշակման և որակավորման բաժին

Հեռ. (060) 47-41-14