Դեպի վեր
Հայտարարություններ

08.09.2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է 2017 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 1100 -ին:

Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառներից որևէ մեկում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Որակավորմանը մասնակցելու համար հայտատուի կողմից դիմումը և դիմումին կից փաստաթղթերը կարող են կոմիտե ներկայացվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

Դիմումի ձևը տեղադրված է կոմիտեի պաշտոնական կայքում: Դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) կամ աշխատանքային գրքույկի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենները,
  •  անձնագրի պատճենը,
  • մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,
  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 900005163283):

     Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնում առձեռն կամ փոստով (ք. Երևան, Արշակունյաց 7) կամ էլեկտրոնային եղանակով` 2017  թվականի սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 22:  

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է2017 թվականի սեպտեմբերի 22-ը ներառյալ:

      Որակավորումն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ք. Երևան, Կոմիտաս 35/2:

      Որակավորման հարցաշարերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայք էջում www.cadastre.am:

 

 Իրավաբանական վարչություն

          Հեռ. (060) 47-41-14