Դեպի վեր
Թափուր պաշտոններ

27.09.2017

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հետևյալ առաջատար թափուր պաշտոններն զբաղեցնելու համար.

 

  1. 1.   Երևանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստր (ծածկագիր՝ 41-3.1-159)

2.  Երևանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստր (ծածկագիր՝ 41-3.1-306)

1-2 կետերում նշված մասնագետներն իրականացնում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում, դադարեցնում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթները կամ մերժում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: Տրամադրում են գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների, ինչպես նաև այլ տեղեկատվություն: Դատարանում ներկայացնում են Կոմիտեն: Ունեն այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն սույն պաշտոնների անձնագրերի:

1-2 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա ՝  02.11.2017թ. ժամը՝ 1100-ին:

 

3. Գեոդեզիայի և հողային պետական տեսչության հողերի օգտագործման և պահպանման վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ  (ծածկագիր՝ 41-3.2-50)

 

Մասնակցում է հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողային ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման մարմինների կողմից հողային հարաբերությունների բնագավառում իրականացվող գործունեության հողերի պահպանության նկատմամբ վերահսկողական աշխատանքներին: Ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն սույն պաշտոնի անձնագրի

Մրցույթը կկայանա՝  03.11.2017թ. ժամը՝ 1100-ին:

 

4. Երևանի տարածքային ստորաբաժանման արխիվի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 41-3.1-192)

 

Մասնագետը մասնակցում է ստորաբաժանման գործառույթներին և դրանց իրականացման արդյունքներին վերաբերվող տեղեկատվության մշակման, հաշվետվությունների, ամփոփ տեղեկությունների նախապատրաստման և կազմման, անշարժ գույքի միավորների կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվի վարման և էլեկտրոնային արխիվի տեղեկատվության թարմացման աշխատանքներին: Ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն սույն պաշտոնի անձնագրի:

Մրցույթը կկայանա՝  09.11.2017թ. ժամը՝ 1100-ին:

 

 

 

1-4-րդ կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

 

  • բարձրագույն կրթություն
  • քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում  քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված  իրենց  լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

 

* * *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
  • 1 գունավոր լուսանկար՝ 3x4սմ չափի,
  • անձնագրի պատճեն:

 

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի անձնակազմի կառավարման  բաժնում՝ ժամը 1430-ից 1730-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթը կանցկացվի Կոմիտեի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 7, հեռ.՝ 060 474 247):

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 11.10.2017թ.:

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում: