Դեպի վեր
Նորություններ

29.09.2017

Կադաստրի պետական կոմիտեի կողմից 2016թ. սեպտեմբեր - 2017թ. սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված միջոցառումների, գերակա խնդիրների և բարեփոխումների վերաբերյալ հաշվետվություն


 

  1. 1.    ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ

Ներկայումս Կադաստրի պետական կոմիտեն կազմված է կենտրոնական ապարատից, 7 տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներից, 40 սպասարկման գրասենյակներից, «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումից, Գեոդեզիայի և հողային պետական տեսչությունից: Ինչպես նաև կադաստրի պետական կոմիտեի ենթակայությամբ է գործում «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը:

2016-2017 թվականների թվականի ընթացքում կադաստրի պետական կոմիտեի համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավոր եղավ կադաստրի համակարգի պահպանման ծախսերը տարեկան կրճատել շուրջ 230.0 մլն ՀՀ դրամով:

Ներկայումս կադաստրի պետական կոմիտեի աշխատողների թվաքանակը կազմում է 788 աշխատակից, որոնցից 436-ը կանայք են:

 

 2.   ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կադաստրի պետական կոմիտեիտարածքային (առանձնացված) ստորաբաժանումներ է մուտքագրվել իրավունքների պետական գրանցման՝ 99.054 դիմում և տեղեկատվության տրամադրման 167.258դիմում:Դիմումների քանակը 2016թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ աճել է 11.7 %-ով: Մասնավորապես՝

 

Հ/Հ

Դիմումի տեսակ

2016թ. հունվար-օգոստոս

2017թ. հուվար-օգոստոս

Աճը (Նվազումը)

քանակ

%

1

Իրավունքի պետական գրանցման

95,391

99,054

3,663

3.8

2

Միասնական տեղեկանքի

53,479

62,624

9,145

17.1

3

Տեղեկատվության տրամադրման

89,636

104,634

14,998

16.7

Ընդամենը

238,506

266,312

27,806

11.7

 

Դիմումները ներկայացվել են.

Հ/Հ

Ընդունված դիմումներ

2016թ. հունվար-օգոստոս

2017թ. հուվար-օգոստոս

Աճը (Նվազումը)

քանակ

%

1

Սպասարկման գրասենյակներում

218,522

244,694

26,172

12.0

2

Առցանց

8,344

6,983

-1,361

-16.3

3

Նոտարների կողմից

11,640

14,126

2,486

21.4

4

Օպերատորների կողմից

0

509

509

100.0

Ընդամենը

238,506

266,312

27,806

11.7

 

Անհրաժեշտ է նշել նաև, որ 2017թ.հունվար-օգոստոս ամիսներին կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում ստորագրությունների իսկության ճանաչմամբ անվճար կնքվել է 10.772 պայմանագիր, որոնց քանակը 2016թ.նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.815 պայմանագրով, կամ 35.4 %-ով:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման կողմից ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին և կազմակերպություններին գույքային իրավունքների առկայության, ինչպես նաև գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ սահմանված կարգով պատասխանվել է 26.262 գրության, որոնց քանակը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,612 դիմումով, կամ 48.8 %-ով, ինչպես նաև ՀՀԱՆԴԱՀԿապահովողծառայությունիցստորաբաժանումումմուտքագրվելևսահմանվածկարգովընթացքէտրվելգույքայինիրավունքների սահմանափակումների և դրանց վերացման վերաբերյալ թվով 177.066 որոշումների կատարմանը:

Հ/Հ

Դիմողներ

2016թ. հունվար-օգոստոս

2017թ. հունվար-օգոստոս

Աճը (Նվազումը)

քանակ

%

1

Պետական մարմիններ 

7,687

8,616

929

12.1

2

Քաղաքացիներ և իրավաբանական անձինք 

9,963

17,646

7,683

77.1

Ընդամենըտեղեկատվությանտրամադրմանդիմումներ 

17,650

26,262

8,612

48.8

3

ԴԱՀԿ 

162,149

177,066

14,917

9.2

 

Հաշվետու ժամանակահատվածում կադաստրի կոմիտե է մուտքագրվել 14.932գրություն, որից 910-ը քաղաքացիների դիմումներ են, իսկ 306-ը դիմում- բողոքներ են: Կոմիտե մուտքագրված գրությունների քանակը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19.5 %-ով:

Կոմիտեի ղեկավարության կողմից յուրաքանչյուր երկուշաբթի կոմիտեում  իրականացվում է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին տեղում լուծում տալու անհնարինության դեպքում, քաղաքացիներից դիմումներ են ընդունվում՝ դրանց հետագա ընթացքն ապահովելու համար: 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին կոմիտեում անցկացված ընդունելություններին մասնակցել է 100 քաղաքացի:

Հ/Հ

 

2016թ. hունվար-oգոստոս

2017թ. hուnվար-oգոստոս

Աճը (Նվազումը)

քանակ

%

1

Ընդունած գրությունների ընդհանուր քանակը, որից

12,494

14,932

2,438

19.5

Քաղաքացիների դիմումներ

757

910

153

20.2

Դիմում-բողոքներ

213

306

93

43.7

2

Քաղաքացիների ընդունելություն

134

100

-34

-25.37

 

 

3.  ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ

2017թ. հուվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է կադաստրի պետական կոմիտե նարկայացված դիմումների քանակի աճ: Դիմումների քանակի աճը, ինչպես նաև 2016 թվականի վերջից դիմումատուներին հնարավորության ընձեռումը դիմումը ներկայացնելուց հետո 2 ժամվա ընթացքում գրանցել անշարժ գույքը կամ ստանալ տեղեկատվություն, հանգեցրել է կադաստրի պետական կոմիտեի եկամուտների զգալի աճին: Մասնավորապես, 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ կոմիտեի կողմից մատուցված ծառայությունների համար հավաքագրված գումարները աճել են շուրջ 202.0 մլն.-ով կամ 9.8%-ով, իսկ պետական տուրքի մասով՝ 22.5 մլն-ով կամ 4.6%-ով:

Վճարի տեսակ

2016թ. հունվար-օգոստոս

/ՀՀ դրամ/

2017թ. հուվար-Օգոստոս

/ՀՀ դրամ/

Աճը (Նվազումը)

/ՀՀ դրամ/

/%/

Մատուցված ծառայության վճար

2,068,226,430

2,270,214,210

201,987,780

9.77%

Պետական տուրք

483,779,400

506,206,240

22,426,840

4.64%

 

2017թ. հունվար-օգոստոս ամիսներին կադաստրի պետական կոմիտե է ներկայացվել 1547 դիմում, որոնցով հայցվել է իրավունքի պետական գրանցում կամ տեղեկատվության տրամադրում իրականացնել 2 ժամվա ընթացքում, որոնց արդյունքում գանձվել է շուրջ 50.0 մլն ՀՀ դրամ ծառայության վճար:

 

  1. 4.   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ

2017թ. հունվար-օգոստոս ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 110.291 գործարք, որոնց քանակը 2016թ.նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.7%-ով: Սակայն անհրաժեշտ է նշել, որ անշարժ գույքի շուկան առավել բնութագրող օտարման, գրավադրման և վարձակալության գործարքները աճել են: Մասնավորապես, օտարման գործարքները աճել են 0.3%-ով, գրավադրման գործարքները՝ 11.8%-ով, իսկ վարձակալության գործարքները՝ 10.9%-ով:

Գործարքի տեսակ

2017թ. հունվար-օգոստոս

Աճը (Նվազումը)

2016թ. hունվար-օգոստոս

քանակ

%

Օտարում

30,723

82

0.3

30,641

առուվաճառք

22,157

181

0.8

21,976

նվիրատվություն

8,453

7

0.1

8,446

փոխանակում

113

-106

-48.4

219

Վարձակալություն

5,588

548

10.9

5,040

Գրավադրում

14,718

1,552

11.8

13,166

Ժառանգություն

12,577

-194

-1.5

12,771

Օրինականացում

674

2

0.3

672

Առաջնային գրանցում

14,400

575

4.2

13,825

Այլ գործարքներ

31,611

-5,667

-15.2

37,278

Ընդամենը գործարք

110,291

-3,102

-2.7

113,393

*Այլ գործարքներ- վերագրանցման և սահմանափակումների գրանցման գործարքներ:

Հարկ է նշել նաև, որ վերջին մի քանի ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ արձանագրվում է անշարժ գույքի նկատմաբ իրականացված գործարքների քանակների աճ: Մասնավորապես 2017թ. հունիսին իրականացված գործարքների քանակը (15.581) 2016թ. հունիսի համեմատ աճել էր 5.1 %-ով, 2017թ. հուլիսին իրականացված գործարքների քանակը (15.048) 2016թ. հուլիսի համեմատ աճել էր 7.2%-ով, իսկ 2017թ. օգոստոսին իրականացված գործարքների քանակը (16.718) 2016թ. օգոստոսի համեմատ աճել է 11.2 %-ով:

Ամիսը

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների քանակ

Աճը (Նվազումը)

2017թ.

2016թ.

քանակ

%

Հունիս

15,581

14,823

758

5.1

Հուլիս

15,048

14,032

1,016

7.2

Օգոստոս

16,718

15,029

1,689

11.2

 

Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում արձանագրվել է անշարժ գույքի գների որոշակի նվազում: Օրինակ, Երևան քաղաքում 2017թ. 1-ին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի շուկայական միջին գները 2016թ.2-րդ կիսամյակի համեմատ նվազել են 2.8%-ով, իսկ մարզերում՝ 3.1 %-ով:

2017թ. օգոստոսին Երևան քաղաքի վարչական շրջաններում բնակարանների առուվաճառքի գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները 1քմ-ի հաշվարկով.

 

 

Վարչական շրջաններ

Միջին գները
(դրամ)

2016թ.
օգոստոս

Աճը (Նվազումը)

2017թ.
օգոստոս

2017թ.
հուլիս

ՀՀ դրամ

%

Կենտրոն

428,250

24,550

5.7

452,800

452,800

Արաբկիր

357,350

-14,850

-4.2

342,500

342,500

Քանաքեռ-Զեյթուն

283,150

-16,650

-5.9

266,500

268,000

Նոր Նորք

254,250

-25,050

-9.9

229,200

230,000

Ավան

261,800

-14,800

-5.7

247,000

248,000

Էրեբունի

252,350

-16,350

-6.5

236,000

237,000

Շենգավիթ

257,700

-17,700

-6.9

240,000

240,000

Դավթաշեն

276,850

-25,350

-9.2

251,500

250,000

Աջափնյակ

251,100

-24,850

-9.9

226,250

226,250

Մալաթիա-Սեբաստիա

244,200

-14,200

-5.8

230,000

230,000

Նուբարաշեն

157,450

-1,450

-0.9

156,000

156,000

Միջինը Երևանում

274,950

-13,336

-4.9

261,614

261,868

 

Երևան քաղաքում ամենաբարձր գները ձևավորվել են բնականաբար Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, իսկ ամենացածրը՝ Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում:

 

 

  1. 5.   ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՎ ԻՐԱԿԱՆՑԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

 

5.1 ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

Կադաստրի պետական կոմիտեն 2016թ.սեպտեմբերից մինչև 2017թ.սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ինչպես ՀՀ կառավարության գործունեության ծրագրերով, այնպես էլ ՀՀ վարչապետի որոշումներով և հանձնարարականներով նախատեսված մի շարք միջոցառումներ և գերակա խնդիրներ:

Մասնավորապես.

  1. 1.    Կազմվել են 2016թ. և 2017թ.  ՀՀ հողային հաշվեկշիռները:

Մշակվել է«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2016 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ընդունվել է ՀՀ կառավարության 13.10.2016թ.N 1059-Ն որոշմամբ, իսկ 2017թ.հողային հաշվեկշիռը արդեն իսկ ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը:

  1. 2.   Սահմանվել են Հայաստանի Հանրապետության հողերի 2017 թվականի կադաստրային գները:

2017թ. կառավարության միջոցառումների ծրագրով նախատեսված էր 2017 թվականի մարտի 3-րդ տասնօրյակում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության  հողերի 2017 թվականի կադաստրային գները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Միջոցառումը կատարված է ժամկետում, որի արդյունքում ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 30.03.2017թ. N 311-Ն որոշումը:

Նշված որոշմամբ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության հողերի 2017 թվականի կադաստրային գները սահմանվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 607-Ն որոշմամբ սահմանված չափերով, որով ձևավորվել են Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի 2017 թվականի հարկման բազաները:

  1. 3.   Ձևավորվել են գույքահարկի և հողի հարկի 2017-2019թթ. բազաները:

Որպես 2016թ.գերակա խնդիր էր սահմանված «ՀՀ-ում գույքահարկի և հողի հարկի 2017-2019 թվա­կան­ների հարկման բազաների ձևավորումը»: 

Գերակա խնդիրը սահմանված ժամկետում ամբողջությամբ կատարված է: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալների հիման վրա անշարժ գույքի կադաստրի համակարգի կողմից իրականացվել են հաջորդ երեք տարիների 2017-2019 թվականների շինությունների ու հողերի կադաստրային գնահատություններ (վերագնահատություններ) և ամփոփ տվյալները 2016թ. սեպտեմբերի 1-ին տեղադրվել են տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի՝ կադաստրի պետական կոմիտեի էլեկտրոնային կայքում: Սույն գերակա խնդրի շրջանակներում կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվել է շուրջ 980.000միավոր շենք-շինությունների և շուրջ 1.640.000 միավոր /936.000 հա/ հողամասերի գնահատություններ:

 

  1. 4.   Իրականացման ընթացքում են Հայաստանի Հանրապետու­թյան  քվազիգեոիդի մոդելի ստեղծման աշխատանքները:

Որպես գերակա խնդիր է սահմանված «Հայաստանի Հանրապետու­թյան  տարածքում WGS-84 (ArmREF02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում քվազիգեոիդի մոդելի ստեղծման աշխատանքները»: Գերակա խնդրի իրականացումը դեռևս ընթացքի մեջ է /ժամկետ - նոյեմբերի 3-րդ տասնօրյակ/:

 Սույն ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետու­թյան  տարածքի որոշ բարձրադիր շրջաններում GPS դիտարկումներ, II դասի նիվելիրացման աշխատանքներ իրականացնելն է: Արդյունքում կստանանք քվազիգեոիդի ճշգրտված թվային մոդելը, որը կնպաստի ՀՀ տարածքում տեղադրված իրական ժամանակում մշտական գործող ռեֆերենց կայանների ձևափոխվող` տրանսֆորմացիոն պարամետրերի ճշգրտման մակարդակի բարձրացմանը, որն էլ կապահովի «ՌՈՎԵՐ» դիտարկման GPS կայաններից անմիջապես ստանալու կետի տեղադիրքի կոորդինատները WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) համակարգում: Արդյունքում  հնարավորություն կտրվի գեոդեզիայի բնագավառում գործունեություն իրականացնող սուբյեկտներին խնայել ժամանակ և ֆինանսական զգալի միջոցներ:

  1. 5.   Իրականացման ընթացքում են Երևան, Գյումրի եվ Վանաձոր քաղաքների բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները:

Որպես գերակա խնդիր է սահմանված նաև «Երևան և Գյումրի քաղաքների բազային երկրատեղեկատվական համակարգի տվյալների մշակումը և ներբեռնումը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե գեոպորտալում»: Միաժամանակ  իրականացվում են Վանաձոր քաղաքի բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները:

Աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, և ներդրվող բազային երկրատեղեկատվական համակարգը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր բնագավառների խնդիրների լուծման համար: Արդյունքումկստեղծվի Հայաստանի Հանրապետության միասնական գեոպորտալ, որտեղ միասնական տեղեկատվական բանկում տվյալները կթարմացվեն իրական (օո-liոe) ժամանակում և կապահովվի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրության համար էլեկտրոնային եղանակով ինտերնետ միջավայրում տեղեկատվության հասանելիությունը:

  1. 6.   Հաջողությամբ ավարտվել են Կոմիտեի գեոպորտալի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ճյուղային երկատեղեկատվական համակարգի փորձնական ինտեգրման աշխատանքները:
  2. 7.   Ստեղծվել է Սևանա լճի երկրատեղեկատվական համակարգը:

Հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ Սևանա լճի բարձրացման հետ կապված՝ կոմիտեն նախաձեռնեց Սևանա լճի երկրատեղեկատվական համակարգի ստեղծումը: Այն իր մեջ ներառում է 1900-1905 բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելը:

  • Ստեղծվել է թվային տեղեկատվական քարտեզ, որտեղ կարող ենքստանալ ցանկացած օբյեկտի մասին տեղեկատվություն: Օրինակ, քարտեզում շենքի վրա նշելով՝կարելի է իմանալ դրա հարկայնությունը, նպատակային նշանակությունը, մակերեսը, իրավատերը և այլն:
  • Ստեղծվել է էլեկտրոնային ավտոմատացված հաշվետվությունների համակարգ, որը ամփոփում է  1900-ից մինչև 1905 հորիզոնականի միջակայքում ընկած տարածական օբյեկտները, ըստ տեսակի, մակերեսի, քանակի և հորիզոնականի անկման: Օրինակ,ընտրելով 1901 բարձրության հաշվետվությունը՝ հնարավոր է ստանալ ամփոփ տվյալներ, թե քանի էլեկտրական սյուն, հողամաս, շենք և այլ օբյեկտներ կմնան ջրի տակ ըստ մակերեսների և քանակի:
  • Ստեղծվել է Սևան ազգային պարկի եռաչափ մոդելը, որտեղ հնարավոր է ըստ բարձրությունների մոդելավորել, թե որ օբյեկտները կմնան ջրի տակ: Օրինակ, եռաչափ մոդելում համապատասխան վերլուծական գործիքի միջոցով մուտքագրելով 1մ՝ կարող ենք տեսնել, թե ինչպես է ջուրը 1900 մ հորիզոնականից բարձրանում մեկ մետր և որ տարածքներն են մնում ջրի տակ:

Ամփոփելով վերը նշվածը՝ կարող ենք փաստել, որ ստեղծված համակարգը ապահովում է Սևանա լճի տարածքում գոյություն ունեցող տվյալների ամբողջականությունը, որակը, ճշտությունը և ապահովում է մեկ աղբյուրից տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, որն իր հերթին թույլ է տալիս արագ և արդյունավետ որոշումներ ընդունել, առկա տարածքների կառավարման խնդիրների լուծման համար:

8.  Իրականացվել է «Հայաստանի Ազգային ատլաս»-ի անգլերեն լեզվով «Բ» հատորի թարմացման, խմբագրման և քարտեզների ձևավորման, թվայնացման նախապատրաստման աշխատանքները:

  1. 9.   Սկսվել են Ազգային ատլասի ռուսերեն լեզվով տարբերակի ստեղծման աշխատանքները:
  2. 10.        Ստեղծվել է 5 անուն քարտեզ ուսումնական և զբոսաշրջային թեմաներով:

11. Կատարվել են Հայաստանի Հանրապետության ջրագրական օբյեկտների անվանումների համառոտ տեղեկատուի /390 օբյեկտ/, ինչպես նաև Եվրոպայի խոշոր ֆիզաշխարհագրական օբյեկտների տեղեկատուի /160 օբյեկտներ/ նախապատրաստման աշխատանքները:

12.Շարունակվում են իրականացվել Հայաստանի Հանրապետության համայնքների կադաստրային քարտեզագրման /թարմացման/ աշխատանքները:

Մասնավորապես, 2017թ. իրականացվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հացիկ, Երասխահուն, Մուսալեռ, Փշատավան, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավան, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ, Ագարակ, Գեղարոտ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ք. Գավառ /Հացառատ թաղամաս/, Ակունք, Գեղամավան, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վ.Պտղնի, Բալահովիտ, Քարաշամբ, Մայակովսկի, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ագարակաձոր, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ք.Դիլիջան համայնքների կադաստրային քարտեզագրման /թարմացման/ աշխատանքները:

  1. 13.        Իրականացվում են Հայաստանի Հանրապետության խոշորացված համայնքների կադաստրային և հողաշինարարական հատակագծերի և այդ համայնքների ճշտված հողային հաշվեկշիռների կազմման ծրագիրը:
  2. 14.        ՀՀ Հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակվել է ՀՀ կառավարության որոշման 5 նախագիծ:

ՀՀ վարչապետի 19.01.2017թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 35-Ա որոշման շրջանակներում անշարժ գույքի կադաստրի համակարգի կողմից մշակվել և սահմանված ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել և սահմանված ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1194-Ն  որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը և ընդունվել են համապատասխանաբար ՀՀ կառավարության 06.04.2017թ. N 351-Ն, N 352-Ն, N 388-Ն և 29.06.2017թ. N 757-Ն որոշումները:

  1. 15.        Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների արդյունքների հիման վրա կազմվել և հրապարակվել ենվերլուծական հոդվածներ:

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների արդյունքների հիման վրա կազմվել և հրապարակվել են 2017թ. հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսների, ինչպես նաև 2017 թվականի 1-ին, 2-րդ եռամսյակների և 2017թ. 1-ին կիսամյակի  /գնային և քանակական/ վերլուծական հոդվածները /համառոտագրերը/:

  1. 16.        Կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակի կարգավիճակ է տրվել 7 ընկերության:

ՀՀ կառավարության 27.10.2016թ. N1109-Ն որոշմամբ կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակի կարգավիճակ է տրվել յոթ ընկերության (<<Հայփոստ>>, <<Արդշինբանկ>>, <<Ամերիաբանկ>>, <<Կոնվերսբանկ>>, <<Անելիքբանկ>>, <<Հայէկոնոմբանկ>> և <<Արարատբանկ>>)

Այդ նպատակով, 2017թ.փետրվար ամսից սկսած կոմիտեի համակարգում կազմակերպվել է նշված օպերատորների համապատասխան մասնագետների ուսուցում՝ տեսական և գործնական դասընթացների միջոցով: Գործնական դասընթացները կազմակերպվել են կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում: Դասընթացների  ավարտից հետո օպերատորներին տրամադրվել է հավաստագիր, որի հիման վրա էլ վերջիններս նույնպես իրականացնում են անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների գործառույթները:

Նրանց կողմից 2017թ.հունվար-օգոստոս ամիսներին ընհանուր առմամբ ընդունվել է 509 դիմում:

17.Մեթոդական և տեխնիկական օժանդակության ցուցաբերում Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչությանը:

Դեռևս 2016թ. տարեվերջին ՀՀ կադաստրի համակարգի կողմից Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչությունում  ներդվեց անշարժ գույքի տեղեկտավական էլեկտրոնային համակարգը (NKRPIS), որը հնարավորություն է ընձեռում իրավունքի պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վարույթներն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Սույն ծրագիրն արդեն իսկ այս տարվա ապրիլի 10-ից հաջողությամբ գործարկվել է Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչությունում և այսուհետ դարձել համակարգի ընթացիկ գործունեության հիմնական ծրագրային ապահովումը:

2017 թվականի ընթացքում ՀՀ կադաստրի համակարգի կողմից մշտական մեթոդական օգնություն է ցուցաբերվել Արցախի Հանրապետության կադաստրի համակարգին, մեր կողմից համապատասխան տեխնիկական միջոցներ են տեղադրվել Արցախի Հանրապետության կադաստրի համակարգում, ապահովվել է մասնագետների ուսուցումը` իրավունքների էլեկտրոնային գրանցումն ապահովելու համար:

 

5.2      ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

 

5.2.1 ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

 

  1. 1.    Դիմումների ընթացքի վերաբերյալ պաշտոնական էլեկտրոնային կայքում (e-cadastre.am) ամբողջական տեղեկատվության տրամադրում

Նախկինում կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային կայքում (e-cadastre.am) դիմումի համարի մուտքագրման ժամանակ քաղաքացիներին տրամադրվում էր տեղեկատվություն միայն դիմումի ընթացքի վերաբերյալ: Սույն թվականի մարտ ամսից բացի դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց, քաղաքացին հնարավորություն ունի նաև դիտելու, ներբեռնելու և տպելու ավարտական փաստաթուղթը (վկայական, տեղեկանք, կասեցում, մերժում և այլն):

  1. 2.   Դիմումի քննարկման ընթացքի ավարտման վերաբերյալ կարճ հաղորդագրությամբ ծանուցում

Սույն թվականի մարտից դիմումատուների ցանկությամբ SMS կարճ հաղորդագրությամբ նրանց անվճար ծանուցվում է իրենց կողմից սպասարկման գրասենյակ ներկայացված դիմումների քննարկման ընթացքի ավարտի վերաբերյալ: Այդպիսով, դիմումատուներն ավարտական փաստաթուղթը ստանալու համար գրասենյակ են այցելում միայն դրա պատրաստ լինելուց հետո: Ծառայության ներդրումից մինչ օրս այս ծառայությունից օգտվել է շուրջ 162.380 դիմումատու:

  1. 3.   Սեփականատերերին կամ գրավառուներին կոնկրետ անշարժ գույքերի նկատմամբ ներկայացված դիմումների վերաբերյալ ծանուցում

Սույն թվականի մարտից համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում սեփականատերերին կամ գրավառուներին sms կարճ հաղորդագրությամբ և էլեկտրոնային նամակով ծանուցվում է կոնկրետ անշարժ գույքերի նկատմամբ համակարգ մուտքագրված իրավունքների պետական գրանցման կամ դրանց դադարման և միասնական տեղեկանքի տրամադրման դիմումների ու դրանց հիման վրա կայացված որոշումների վերաբերյալ:

 

5.2.2 ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

  1. 1.    Առցանց ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրում

Ներկայումս մեծածավալ աշխատանքներ են իրականացվում կոմիտեի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման նպատակով և նախատեսվում է մինչև տարեվերջ տեղեկատվության տրամադրումն իրականացնել առցանց՝ ինքնաշխատ եղանակով: Ներկայումս դիմումատուն հնարավորություն ունի առցանց դիմում ներկայացնել, սակայն մնացած ամբողջ գործընթացները՝ դիմումի քննարկման ժամկետը և ավարտական փաստաթուղթի ստանալն այնպիսին են, ինչպիսին որ կլինեին սպասարկման գրասենյակում դիմում ներկայացնելուց: Նախատեսվում է տեղեկատվության որոշ տեսակներ տրամադրել առցանց՝ ինքնաշխատ եղանակով, որի դեպքում հարցումը կատարելուց հետո տեղեկատվությունը կտրամադրվի անմիջապես:

Առցանց՝ ինքնաշխատ եղանակովկտրամադրվի հետևյալ տեղեկատվությունները՝

  • Անշարժ գույքի սուբյեկտների վերաբերյալ,
  • Իրավունքների պետական գրանցման ամսաթվերի վերաբերյալ,
  • Կադաստրային արժեքների վերաբերյալ,
  • Կադաստրային արժեքի ամփոփ հաշվարկի ձևաթուղթը,
    • Անշարժ գույքի որակական և քանակական տվյալների վերաբերյալ,
    • Անշարժ գույքի պայմանագրային գների վերաբերյալ

 

Առցանց՝ ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրումը մի կողմից քաղաքացիների համար տեղեկատվության ստացումը կադաստրից կդարձնի ավելի մատչելի, ինչպես այն ստանալու հարմարավետության, ժամկետների կրճատման, այնպես էլ դրա համար վճարվող ծառայության վճարի տեսանկյունից, իսկ մյուս կողմից կկրճատի կադաստրի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը և պահպանման համար նախատեսված ծախսերը, կավելացնի տեղեկատվություն ստանալու հարցումները և համապատասխանաբար նաև կոմիտեի եկամուտները: (Ներդրումը մինչև տարեվերջ)

  1. 2.   ARPIS և E-CONSUL համակարգերի ինտեգրում

2015 թվականի սեպտեմբերի 30-ից  Ռուսաաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքի  Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսարանում մեկնարկել է պիլոտային ծրագիր, որով հնարավորություն է ընձեռվել ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ տվյալ երկրների բնակիչներին առանց անձամբ Հայաստան այցելելու, տեղեկատվություն ստանալ և գործարքների վերաբերյալ ներկայացնել ու ստանալ համապատասխան փաստաթղթեր Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ:

Նախատեսվում է կադաստրի համակարգի կողմից կիրառվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման ARPIS էլեկտրոնային համակարգն ինտեգրել ՀՀ արտաքին գործերի նախարարության «Էլեկտրոնային հյուպատոսության» ծրագրային համակարգին, որի արդյունքում հնարավորություն է ընձեռվում արտերկրում գործող ՀՀ բոլոր հյուպատոսական հիմնարկներից (45 հատ) մուտքագրել կադաստրի գործառույթներին վերաբերող դիմումներ և ստանալ դիմումների արդյունքում ձևավորված ավարտական փաստաթղթեր: (Ներդրումը մինչև տարեվերջ)

  1. 3.   Նախատեսվում է ստեղծել հարկային մարմնին տրամադրվող եռամսյակային հաշվետվության առցանց տրամադրման հանարավորություն: (Ներդրումը մինչև տարեվերջ):
  2. 4.   ԴԱՀԿ կողմից ներկայացվող սահմանափակումների կիրառման և վերացման որոշումների բազայի կապակցում անշարժ գույքի տեղեկատվական համակարգին (ARPIS)

Նախագծվել է համապատասխան էլեկտրոնային ծառայություն, որի միջոցով ԴԱՀԿ ծառայության էլեկտրոնային համակարգում ձևավորվող սահմանափակման վերաբերյալ որոշումներն անմիջապես կմուտքագրվեն կոմիտեի` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ավտոմատացված համակարգ, ինչը, կապահովի սահմանափակման վերաբերյալ որոշումների անհապաղ կատարման հնարավորությունը և կնվազեցնի դրանք ուշացումով ստանալու հետ կապված ռիսկերի հավանականությունը: Միաժամանակ վերոնշյալ համակարգը կապահովի կապակցումը սահմանափակումների կիրառման և վերացման բազայի ու գույքային իրավունքների գրանցման էլեկտրոնային բազայի միջև: (Ներդրումը մինչև տարեվերջ)

  1. 5.   Սպասարկման որակի բարելավմանը և դիմումատուների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ

Ներկայումս Երևան քաղաքի սպասարկման գրասենյակներում և Արմավիր սպասարկման գրասենյակում տեղադրված են աշխատակիցների էլեկտրոնային գնահատման համակարգեր, որի միջոցով դիմումատուները հնարավորություն ունեն իրենց գոհունակությունը կամ դժգոհությունը հայտնել իրենց սպասարկող աշխատակցից: Գնահատման արդյունքները թույլ են տալիս իրականացնել համապատասխան վերլուծություններ գրասենյակի և կոնկրետ աշխատակցի կողմից իրականացված աշխատանքի և մատուցված ծառայությունների որակի վերաբերյալ: Նախատեսվում է մինչև տարեվերջ նմանատիպ համակարգեր տեղադրել նաև կոմիտեի աշխատակազմի մի շարք սպասարկման գրասենյակներում ևս:

Դիմումատուների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև համակարգում ներդրվող նոր ծառայությունների վերաբերյալ դիմումատուներին ծանուցելու նպատակով նախատեսվում է մինչև տարեվերջ կոմիտեի աշխատակազմի մի շարք սպասարկման գրասենյակներում տեղադրել տեղեկատվական էլեկտրոնային վահանակներ, ինչպես նաև պարբերաբար ցուցադրել կարճ տեսահոլովակներ:

  1. 6.   Նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի միասնական տարածագնահատման նոր գոտևորում:

ՀՀ կառավարության 2017-2022 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսվել է 2018-2019 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում սահմանել միասնական տարածագնահատման նոր գոտևորում, որի հիման վրա կսահմանվեն գոտիների նկարագրերը, հողամասի բազային արժեքը և գոտուց գոտի անցման գործակիցները:

  1. 7.   Անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկման լրամշակում և ամբողջականացում

Ներկայումս կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի հրապարակում է վերլուծություններ ՀՀ անշարժ գույքի շուկայի վերաբերյալ: Կարևորելով անշարժ գույքի շուկայի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը՝ ներկայումս իրականացվում են աշխատանքներ այդ վերլուծությունների լրամշակման և ամբողջականացման ուղղությամբ: ՀՀ անշարժ գույքի շուկայի առավել մանրամասն և ընդգրկուն վերլուծությունները թույլ կտան անշարժ գույքի շուկայի մասնակիցներին, պոտենցիալ ներդրողներին վերլուծել և ճիշտ կողմնորոշվել նոր ձևավորված տնտեսական միջավայրում:

Արդեն 2-3 ամսից կադաստրի պետական կոմիտեի կողմից կհրապարակվի որակապես այլ որակի վերլուծություն, որտեղ անշարժ գույքի շուկան առավել բնութագրող օտարման, վարձակալության և գրավադրման գործարքները կվերլուծվեն ավելի մանրամասն և հնարավորինս ամբողջական տեղեկատվություն կներկայացվի՝ ըստ յուրաքանչյուր քաղաքային բնակավայրի և անշարժ գույքի տեսակի:

6.  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  1. 1.            2016 թվականի հոկտեմբերին կազմակերպվել է Շվեդական «Սվիդսերվեյ» կազմակերպության գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Զետեռքուեստի այցը ՀՀ կադաստրի պետական կոմիտե, որի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Շվեդական «Սվիդսերվեյ» կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
  2. 2.           2016թ-ի հոկտեմբերի 18-19-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում կայացել է Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական 38-րդ նստաշրջանը, որին մասնակցել են 8 անդամ պետությունների, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ինչպես նաև ՀՀ կադաստրի պետական կոմիտեի պատվիրակությունները, իսկ նոյեմբերին Հայաստանի Հանրապետություն են այցելել Բելառուսի Հանրապետության կադաստրի ազգային գործակալության պատվիրակությունը, որի շրջանակներում իրականացվել են ոլորտի մասնագետների հետ պատվիրակության անդամների գործնական հանդիպումներ ու քննարկումներ, ինչպես նաև ճանաչողական շրջայցեր կոմիտեի առանձնացված ստորաբաժանումներ:
  3. 3.           Նույն ժամանակահատվածում Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում կայացած «Անշարժ գույքի կադաստրային հաշվառման ոլորտի արդիական հարցերը» թեմայով համաժողովին իր մասնակցությունն է ապահովել կադաստրի պետական կոմիտեի պատվիրակությունը, որի ընթացքում կնքվել է փոխհամագործակցության հուշագիր:
  4. 4.           2017 թվականի փետրվարի 19-21-ը Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության (ՌՈՍՌԵԵՍՏՐ) պատվիրակությունը՝ դաշնային ծառայության պետ և ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարի գլխավորությամբ: Հաշվի առնելով դաշնային ծառայության հետ բազմամյա համագործակցության շրջանակների ընդլայնման և կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և ռուսական պատվիրակության ղեկավարի կողմից ստորագրվեց փոխըմբռնման և համագործակցության հուշագիր:
  5. 5.           2017 թվականի հունիսի 15-ին  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմը  աշխատանքային հանդիպման շրջանակներում հյուրընկալել էր Ռուսաստանի Դաշնության գնահատողների միության նախագահ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը կից գնահատման խորհրդի անդամ  Սվետլանա Տաբակովային և  միության գործադիր տնօրեն Սերգեյ Զայկինին: Հանդիպման նպատակն էր գործընկերների հետ քննարկել Եվրասիայի գնահատողների ասոցիացիայի և հայ գնահատողների համագործակցության հետ կապված հարցեր:
  6. 6.           2014թ-ից առ այսօր շարունակվում է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համագործակցությունը Եվրոգեոգրաֆիկս կազմակերպության, Ասիական Զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության,  ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի, ՄԱԿ-ի Գլոբալ տարածական տեղեկատվության կառավարման մասնագետների կոմիտեի, օտարերկրա պետությունների համապատասխան գերատեսչությունների  հետ: