Դեպի վեր
Նորություններ

03.10.2017

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Մարտին Սարգսյանի մոտ


ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում պարբերաբար իրականացվում է  քաղաքացիների ընդունելություն վերջիններիս հետ անձամբ քննարկելու կոմիտեի գործառույթներին առնչվող տարատեսակ հարցերն ու խնդիրները , ինչպես նաև գտնել օրենքի սահմաններում դրանց լուծում տալու ճանապարհները:

    Սույն թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների  հերթական ընդունելությունը:

    Ընդունելությանը նախապես հերթագրվել էին 16 քաղաքացի, սակայն մասնակցեցին՝ 10-ը:

   Քաղաքացիների հարցերն ու դիմումները հիմնականում վերաբերում էին   իրավունքների պետական գրանցմանն ու արխիվային նյութերի, կոորդինատների տրամադրմանը, ինքնակամ կառույցների օրինականացմանը, փաստաթղթերը չպահպանված գույքերի նկատմամբ իրավունքների վերականգնմանը, հողերի համադրմանը, չափագրմանը, սեփականաշնորհմանն ու ժառանգության հետ կապված խնդիրներին:

  Մանրամասն ծանոթանալով բարձրացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հստակ հանձնարարականներ տվեց կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին` ուսումնասիրել բարձրացված հարցերը և սահմանված ժամկետներում տալ դրանց պարզաբանումներ և սպառիչ լուծումներ: 

    Համակարգի լիազորություններից դուրս հնչեցրած հարցերի դեպքում քաղաքացիներն ուղղորդվեցին իրավասու մարմիններ: