Դեպի վեր
Նորություններ

07.11.2017

Հերթական ընդունելությունը կադաստրի պետական կոմիտեում


   Կադաստրի պետական կոմիտեի գործառույթների վերաբերյալ տարաբնույթ հարցերը և խնդիրները  քննարկելու, ինչպես նաև օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում հետևողականորեն շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:

    Սույն թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների  հերթական ընդունելությունը:

    Ընդունելությանը նախապես հերթագրվել էին 14 քաղաքացի, սակայն մասնակցեցին՝ 9-ը:

    Կոմիտեի նախագահի մոտ ընդունելության եկած քաղաքացիների հարցերն ու դիմումները հիմնականում առնչվում էին   իրավունքների պետական գրանցմանը, կադաստրային տարաբնույթ խնդիրներին՝ ինքնակամ կառույցների օրինականացմանը, հողերի համադրմանը, չափագրմանը, սեփականաշնորհմանն ու ժառանգության հետ կապված խնդիրներին: 

  Մանրազնին ծանոթանալով բարձրացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հստակ հանձնարարականներ տվեց կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչությանը` մանրամասն ուսումնասիրել բարձրացված հարցերը և ողջամիտ ժամկետներում տալ դրանց համակողմանի և սպառիչ լուծումներ:

  Առկա էին նաև հարցեր, որոնք դուրս էին կադաստրի իրավասություններից և վերաբերում էին այլ մարմինների: Համակարգի լիազորություններից դուրս հնչեցրած հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու մարմիններ: