Դեպի վեր
Նորություններ

13.11.2017

Ոսկե մեդալներ կադաստրի կոմիտեի սեղանի թենիսի թիմին


Ս/թ նոյեմբերի 11-ին կայացավ ՀՀ պետական հիմնարկների աշխատողների ճյուղային արհմիության կողմից կազմակերպված սեղանի թենիսի 2-րդ առաջնությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը (ղեկավար՝ կադաստրի պետական կոմիտեի Արհմկոմիտեի նախագահ Աշոտ Ղազեյան, թիմի անդամներ՝  Մանուկ Խարատյան (թիմի ավագ), Էդգար Պետրոսյան, Լևոն Այվազյան, Տիգրան Զահմանյան, ֆիզ. մեթոդիստ Ռոբերտ Սարիբեկյան) մասնակից 10 թիմերի մեջ զբաղեցրեց առաջին հորիզոնականը, հաղթահարելով խմբային փուլի արգելքը, այնուհետև փայլուն հաղթանակներ տոնելով կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերում:

Եզրափակչում կոմիտեի արհմիության թիմը դրսևորելով կամային բարձր հատկանիշներ հաղթեց ՊԵԿ-ի արհմիության թիմին՝ նվաճելով ոսկե մեդալները և մրցաշարի գավաթը: