Դեպի վեր
Նորություններ

04.12.2017

Սպառիչ լուծումներ ողջամիտ ժամկետներում


Քաղաքացիների հերթական ընդունելությունը կադաստրի պետական կոմիտեում 

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Դեկտեմբերի 4-ին կազմակերպված քաղաքացիների հերթական ընդունելությունն իրականացրեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

Ընդունելությանը նախապես հերթագրվել էին 17 քաղաքացի, սակայն մասնակցեցին՝ 12 -ը:

 Կոմիտեի ղեկավարին քաղաքացիները ներկայացրեցին իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք մասնավորապես առնչվում էին  իրավունքների վերականգնմանն ու պետական գրանցմանը, ինքնակամ կառույցների օրինականացմանը, հողերի համադրմանը, սեփականաշնորհման հետ կապված խնդիրներին: 

  Հանգամանալից ծանոթանալով յուրաքանչյուր քաղաքացու բարձրացրած հարցին՝ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը  հանձնարարականներ տվեց կոմիտեի աշխատակազմի իրավասու ստորաբաժանմանը` մանրամասն ուսումնասիրել ներկայացված հարցերը և համապատասխան ժամկետներում տալ դրանց լիարժեք և համակողմանի լուծումներ:

  Հատկանշական է, որ այսօրվա ընդունելության ընթացքում ևս քաղաքացիների կողմից հնչեցին հարցեր, որոնք դուրս էին կադաստրի իրավասություններից և վերաբերում էին այլ մարմինների: Համակարգի գործառույթներից դուրս հնչեցված հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու մարմիններ: