Դեպի վեր
Նորություններ

15.01.2018

ՏԵՂԵԿԱՆՔ-ՍԵՂՄԱԳԻՐ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին


«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 12.01.2017 թվականի N 122-Ն որոշմամբ նախատեսվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացնել ծրագրի` 82-րդ, 83-րդ կետերի միջոցառումները և 74-րդ, 75-րդ կետերի (ՀՀ կառավարության 24.08.2017թ. N 1105-Ն որոշմամբ փոխվել են 104-րդ և 105-րդ կետերի) գերակա խնդիրները, միջոցառումները և գրակա խնդիր հանդիսացող աշխատանքներն իրականացվել են սահմանված ժամկետներում և ամբողջությամբ:

Այսպես`

82-րդ կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2017 թվականի կադաստրային գները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2017 թվականի մարտի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը սահմանված ժամկետում կատարվել է և 30.03.2017 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 311-Ն որոշումը.

Որոշմամբ ՀՀ հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության հողերի 2017 թվականի կադաստրային գները սահմանվել են ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 607-Ն և 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 898-Ն որոշմուներով սահմանված չափերով, որով ձևավորվել են ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի 2017 թվականի հարկման բազաները: Այնուհետև` տեղական ինքնակառավարման մարմիններին  են տրամադրվել ամփոփ ցուցկաները, որի հիման վրա վերջիններիս հնարավորություն է ընձեռվել հաշվարկել և գանձել 2017 թվականի հողի հարկը: 

83-րդ կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2017 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2017 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը սահմանված ժամկետում կատարվել է և 12.10.2017 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 1338--Ն որոշումը:

Հաշվետվությունը հրապարակվել է և շահագրգիռ բոլոր անձանց համար ապահովվել է դրանից օգտվելու հնարավորությունը:

104. Հայաստանի Հանրապետու­թյան  տարածքում WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ArmREF02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում քվազիգեոիդի մոդելի ստեղծման աշխատանքներ

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» և 5-րդ հոդվածի «գ» ենթակետերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 21-ի N 763-Ն որոշման պահանջների համաձայն՝ ստեղծել /ArmREF02/ ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում քվազիգեոիդի մոդել:

Աշխատանքի հիմնական նպատակն է հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ բարձրադիր շրջաններում GPS դիտարկումների և II դասի նիվելիրացման աշխատանքների իրականացումն: Արդյունքում ստացել ենք քվազիգեոիդի ճշգրտված թվային մոդելը, որը ապահովվում է GPS դիտարկումներից ստացված «գեոդեզիական» բարձրությունից անցումը «նորմալ» բարձունքային նիշերի` բարձր ճշտությամբ` հնարավորություն տալով գեոդեզիայի բնագավառում գործունեություն իրականացնող սուբյեկտներին խնայել ժամանակ և ֆինանսական զգալի միջոցներ:

2017 թվականի ծրագրի աշխատանքներն իրականացնելու համար կատարվել են հետևյալ անհրաժեշտ միջոցառումները՝

  1. GPS 156 հիմնակետերի դիտարկում և կոորդինատների հավասարակշռում ու հաշվարկում.
  2. II դասի 113.0 գծ.կմ նիվելիրացում.
  3. II դասի 113.0 գծ.կմ նիվելիրացման նյութերի մշակում և 30 կետի հավասարակշռում:

Հայաստանի Հանրապետության տարածքում ՎԻՋԻԷՍ /WGS-84/ /ArmREF02/ ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում քվազիգեոիդի մոդելի ստեղծման աշխատանքները նախատեսվում է  շարունակել և ավարտել 2018 թվականին:

 

105. Երևան և Գյումրի քաղաքների բազային երկրատեղեկատվական համակարգի տվյալների մշակում և ներբեռնում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գեոպորտալում

«Գեոդեզիայի և քարտեզա­գրու­թյան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» և 5-րդ հոդվածի «գ» ենթակետերի, ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապե­տության երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգը հաստատելու մասին» N 197-Ն որոշման պահանջների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է ստեղծել և ներդնել բազային երկրատեղեկա­տվա­կան համակարգ` գերատես­չական տարբեր բնագավառների խնդիրների լուծման համար:

Ծրագրի նպատակը Երևան և Գյումրի քաղաքների ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական միասնական համակարգի ստեղծումն է:

2017 թվականի ծրագրի աշխատանքներն իրականացնելու համար կատարվել են հետևյալ անհրաժեշտ միջոցառումները՝

  1. Երևան և Գյումրի քաղաքների բազային ԵՏՀ-ի համար գրաֆիկական շերտերի և տեքստային տվյալների նույնականացում և ֆորմատավորում – 26758 հա.
  2. Երևան քաղաքի վարչական շրջանների, ըստ տարիների, երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի համակցման ընթացքում հայտնաբերված անճշտությունների ուղղում – 22328 հա.
  3. Ուղղված քարտեզների նոր ծրագրային  միջավայր տեղափոխելու համար նախապատրաստական աշխատանքներ – 26758 հա.
  4. 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի ստեղծման նպատակով ՀՀ տարածքի օդալուսանկարահանման նյութերի վերծանում (Սպիտակ քաղաքի - 744.51 հա և  Սևան քաղաքի - 1160.0 հա):