Դեպի վեր
Թափուր պաշտոններ

25.01.2018

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հետևյալ առաջատար թափուր պաշտոններն զբաղեցնելու համար.

 

  1. <<Արաբկիր>> սպասարկման գրասենյակի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 41-3.3-339)
  2. <<Շենգավիթ>> սպասարկման գրասենյակի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 41-3.3-346)

 

1, 2 կետերում նշված մասնագետներն ընդունում են անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման նպատակով գրասենյակ տրվող դիմումները և դրանց կից ներկայացվող փաստաթղթերը և սահմանված ժամկետներում այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերը տրամադրում են դիմումատուներին: Ելքագրում են ստորաբաժանումներից ուղարկված էլեկտրոնային փաստաթղթերը (վկայական, տեղեկանք և այլն) ու տրամադրում է գրասենյակի կնիքով հաստատված թղթային տարբերակը դիմումատուներին: Ունեն այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն սույն պաշտոնների անձնագրերի:

 

Մրցույթը կկայանա՝  27.02.2018թ. ժամը՝ 1100-ին: 

 

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

  • բարձրագույն կրթություն
  • քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում  քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի <<2)>>-րդ ենթակետում նշված  իրենց  լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

 

 

* * *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
  • 1 գունավոր լուսանկար՝ 3x4սմ չափի,
  • անձնագրի պատճեն:

 

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի անձնակազմի կառավարման  բաժնում՝ ժամը 1430-ից 1730-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթը կանցկացվի Կոմիտեի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 7, հեռ.՝ 060 474 247):

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 07.02.2018թ.:

 

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում: