Դեպի վեր
Թափուր պաշտոններ

31.01.2018

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


 

2018 թվականի հունվարի 31-ին «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում հայտարարվել է մրցույթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հետևյալ գլխավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.

 

1. Անձնակազմի կառավարման բաժնի պետ (ծածկագիր՝ 41-2.2-19)

Նախապատրաստում է Կոմիտեի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում է ստորագրման: Իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները: Մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին: Աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծեր և դրանք ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին:

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

* բարձրագույն կրթություն,

* քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին՝ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին՝ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում,

* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի բ) ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտերամարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ:

 

Մրցույթը կկայանա 13.03.2018թ.` ժամը 14։30-ին, Խորհրդի շենքում ք. Երևան, Տերյան 89:

 

***

Դիմող ՀՀ քաղաքացիները ՔԾ խորհուրդ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 14.02.2018թ.:

 

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ ՔԾ խորհրդի աշխատակազմ

(ք. Երևան, Տերյան 89, հեռ.  (011) 54-11-38, (011) 56-64-62):

 

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում: