Դեպի վեր
Նորություններ

19.02.2018

Քննարկում բարեփոխումների և առաջխաղացման ակնկալիքով

Սույն թվականի փետրվարի 16-ին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպվել էր աշխատանքային քննարկում սեփականության իրավունքի գրանցմանն առնչվող բարեփոխումների և ՀՀ դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի վերաբերյալ:

Աշխատանքային հանդիպման նպատակն էր հանրության առավել լայն շրջանակներին ծանոթացնել և իրազեկել ծրագրով նախատեսված սեփականության իրավունքի գրանցմանն առնչվող բարեփոխումներին:

«Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «Սեփականության գրանցման» բաժնի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարբեր գերատեսչությունների, նոտարական պալատի, առևտրային բանկերի, ֆինանսական, շինարարական կազմակերպությունների, անշարժ գույքի գործակալությունների, գնահատման և չափագրման ոլորտի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի պետական կառավարման բարեփոխումների թիմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:

Քննարկման ընթացքում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչները մասնակիցներին հանգամանալից ներկայացվեցին Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը, Հայաստանի Հանրապետության վարկանիշը՝ սեփականության իրավունքի գրանցման մասով:

Յուրաքանչյուր տարի աշխարհի շուրջ 190 երկրների համապատասխան գերատեսչություններ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի շրջանակներում Համաշխարհային բանկին են տրամադրում տեղեկատվություն՝ զեկույցի 10 ուղղություններով: Տրամադրված տեղեկատվության վերլուծության հիման վրա կազմվում է «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի դասակարգային աղյուսակ, որում ներկայացվում է ընթացիկ տարում տվյալ ոլորտում տվյալ երկրի զբաղեցրած դիրքը, իսկ բոլոր ուղղություններով ստացված ցուցիչների հանրագումարը կազմում է «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի ընդհանուր դասակարգման մեջ տվյալ երկրի ցուցիչը:

«Գործարարությամբ զբաղվելը 2018» զեկույցի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունը «Սեփականության գրանցման» մասով զբաղեցնում է 13-րդ տեղը: Այդուհանդերձ, զեկույցի շրջանակներում տրամադրված տեղեկատվությունը Համաշխարհային բանկի փորձագետների կողմից զեկույցում ներառվել է մասնակիորեն:

Առաջիկայում նախատեսվում է Համաշխարհային բանկի գնահատողների խմբի աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն, որի ընթացքում վերջիններիս հետ կվերանայվեն, կքննարկվեն և կհիմնավորվեն զեկույցում չներառված կետերը:

Հատկանշական է, որ հանդիպման մասնակիցները ողջունեցին նախաձեռնության հեղինակներին, պատրաստակամություն հայտնեցին համագործակցել համապատասխան կառույցների հետ, իրականացնել հանրության իրազեկման համակարգված և ընդգրկուն աշխատանք՝ մեր երկրի ցուցիչը զեկույցի ընդհանուր դասակարգման մեջ բարելավելու ուղղությամբ: