Դեպի վեր
Նորություններ

31.03.2018

Համաքաղաքային շաբաթօրյակ


 Մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմը պատրաստակամ  մասնակցեց Շենգավիթ վարչական շրջանում գտնվող <<Շողակաթ>> հեռուստաընկերության հարակից այգու և շրջակա տարածքի մաքրման աշխատանքներին:

Հարկ է նշել, որ միջոցառման շրջանակներում կադաստրի պետական կոմիտեի  Երևան քաղաքի սպասարկման գրասենյակների, ինչպես նաև Երևանի տարածքային  և Մարզերի միավորված ստորաբաժանումների աշխատակիցները ևս մասնակցեցին շաբաթօրյակին՝ բարեկարգման և մաքրման տարաբնույթ աշխատանքներ կատարելով կոմիտեի գրասենյակների և ստորաբաժանումների հարակից տարածքներում: