Դեպի վեր
Նորություններ

07.04.2018

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական ուղերձը մայրության և գեղեցկության տոնի առթիվ


Սիրելի կանայք և աղջիկներ,


Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ աշխատանքային և անձնական նորանոր ձեռքբերումներ, քաջառողջություն, հմայք ու լավատեսություն:

Գարնանային այս տոնը մեկ անգամ ևս առիթ է գնահատանքի և հիացմունքի խոսքեր ասելու ձեզ և արժևորելու ձեր գեղեցիկ ներկայությունը մեր կյանքում:

Վերստին շնորհավորելով՝ ցանկանում եմ բոլորիդ ամենայն բարիք, կանացի երջանկություն, բարեկեցություն և ընտանեկան համերաշխություն:

 

 

Մարտին Սարգսյան