Դեպի վեր
Թափուր պաշտոններ

19.04.2018

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


2018 թվականի ապրիլի  18-ին «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում հայտարարվել է մրցույթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հետևյալ գլխավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

 

  1. 1.     Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ (ծածկագիր՝ 41-2.2-125) 

Համակարգում է Կոմիտեի նախագահի կողմից սահմանված տարածքներում գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, գրանցված իրավունքների ու սահմանափակումների, անշարժ գույքի որակական և քանակական, գրաֆիկական տվյալների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու աշխատանքները: Ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Կոմիտեի նախագահի կողմից սահմանված տարածքներում անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության հավաստիությունը, ամբողջականությունը, մատչելիությունը:

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

*բարձրագույն կրթություն,

*քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

*սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:

Մրցույթը կկայանա 23.05.2018թ.` ժամը 14:15-ին, Խորհրդի շենքում ք. Երևան, Տերյան 89:

 

  1. 2.    Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 41-2.3-240)

Իրականացնում է անշարժ գույքի կադաստրային գնահատում: Իրականացնում է անշարժ գույքի կադաստրային գնահատման տեղեկատվական համակարգերի ստեղծման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության կառավարման, տվյալների մատչելիության, օբյեկտիվության, հրապարակայնության և անընդհատության ապահովման աշխատանքները: Իր իրավասությունների սահմաններում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է անշարժ գույքի կադաստրային գնահատման ոլորտում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ փոխհամագործակցությունը:

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

*բարձրագույն կրթություն,

*քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

*սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:

Մրցույթը կկայանա 24.05.2018թ.` ժամը 14:15-ին, Խորհրդի շենքում ք. Երևան, Տերյան 89:

 

1, 2 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է նաև՝

*տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

*համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

* անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

Դիմող ՀՀ քաղաքացիները ՔԾ խորհուրդ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձը հաստատող փաստաթղթով:

 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 02.05.2018թ.:

 

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ ՔԾ խորհրդի աշխատակազմ (ք. Երևան, Տերյան 89, հեռ.  (011) 54-11-38, (011) 56-64-62):

 

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում: