Դեպի վեր
Նորություններ

26.04.2018

Արծաթե մեդալներ կադաստրի կոմիտեի շախմատի թիմին


Ապրիլի 22-ին կայացավ ՀՀ պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիության կողմից կազմակերպված շախմատի 4-րդ առաջնությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը (ղեկավար՝ կադաստրի պետական կոմիտեի Արհմկոմիտեի նախագահ Աշոտ Ղազեյան, թիմի անդամներ՝  Միքայել Դանիելյան (թիմի ավագ), Էդգար Պետրոսյան, Խաչիկ Երանյան, Արմեն Բաղդասարյան, Էդգար Գրիգորյան, ֆիզ. մեթոդիստ Ռոբերտ Սարիբեկյան) մասնակից 8 թիմերի մեջ, տանելով չորս հաղթանակ, երեք ոչ-ոքի, չկրելով ոչ մի պարտություն զբաղեցրեց պատվավոր երկրորդ հորիզոնականը՝ արժանանալով արծաթե մեդալների: Մրցաշարի անհատական պայքարում փայլուն հանդես եկավ Միքայել Դանիելյանը՝ հաղթելով բոլոր մրցակիցներին, զբաղեցնելով առաջին հորիզոնականը՝ արժանանալով մրցաշարի փոքր գավաթին: