Դեպի վեր
Թափուր պաշտոններ

27.04.2018

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


2018 թվականի ապրիլի  26-ին «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում հայտարարվել է մրցույթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հետևյալ գլխավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

 

1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի» ղեկավար (ծածկագիր` 41-2.1-82)

Ապահովում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության կենտրոնացման, հանրապետական տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև տեղեկատվական համակարգում ավտոմատացված կադաստրի ներդրման աշխատանքները: Ապահովում է անշարժ գույքի հաշվառման, կադաստրային քարտեզագրման, պետական գրանցման և կադաստրային գնահատման ծրագրերի ներդրման, թվային կադաստրային քարտեզների ստեղծման՝ ավանդական եղանակով ստացված նյութերի, արբանյակային դիրքորոշման կայանների և էլեկտրոնային տախեոմետրերի չափումների տվյալների և ֆոտոգրամետրիկ նյութերի մշակման միջոցով աշխատանքների իրականացումը: Ապահովում է անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց, քաղաքացիներին և այլ սուբյեկտներին տեղեկատվություն տրամադրելու աշխատանքների իրականացումը: Մասնակցում է անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) անցկացման աշխատանքներին:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

*բարձրագույն կրթություն,

*քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:

*սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:

Մրցույթը կկայանա 07.06.2018թ.` ժամը 14:30-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):

 

2. Վերահսկողության վարչության սպասարկման գրասենյակների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 41-2.3-244) 

Իրականացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար խորհրդատվության անվճար տրամադրման վերահսկողական աշխատանքները: Իրականացնում է սպասարկման գրասենյակների աշխատակիցներին հեռախոսակապի միջոցով կամ առցանց, անհրաժեշտության դեպքում նաև տեղերում՝ մեթոդական օգնության և խորհրդատվության ցուցաբերման աշխատանքները: Իրականացնում է սպասարկման գրասենյակների կողմից քաղաքացիների որակյալ սպասարկման և պատշաճ ծառայությունների մատուցման վերահսկողական աշխատանքները:

 

 

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

*բարձրագույն կրթություն,

*քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

*սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:

Մրցույթը կկայանա 12.06.2018թ.` ժամը 10:30-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):

 

1,2 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է նաև՝

*տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

*համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

* անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

Դիմող ՀՀ քաղաքացիները ՔԾ խորհուրդ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձը հաստատող փաստաթղթով:

 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

 Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 10.05.2018թ.:

 

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ ՔԾ խորհրդի աշխատակազմ

 

(ք. Երևան, Տերյան 89, հեռ.  (011) 54-11-38, (011) 56-64-62):

 

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում: