Դեպի վեր
Հայտարարություններ

11.05.2015

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


     ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «ՈԻՍՈԻՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման ուսուցման դասընթացներին մասնակցելու  համար ընդունելություն`

  1. Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման,
  2. Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման,
  3. Անշարժ գույքի գնահատման,
  4. Անշարժ գույքի հաշվառման (չափագրման),
  5. Հողաշինարարության,
  6. Գեոդեզիայի, քարտեզագրության և անշարժ գույքի շուկայի հետ կապված այլ մասնագիտությունների գծով:

 

      Դասընթացն ավարտող անձանց տրվում է հավաստագիր: Հավաստագիր ստացած անձինք, իրենց  ցանկությամբ, կընդգրկվեն կոմիտեի կադրերի ռեզերվում և կունենան աշխատանքի ընդունվելու նախապատվության իրավունք: 

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում,
  2. Անձնագրի պատճեն,
  3. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստատթղթեր (բուհերի և այլ կրթական հաստատությունների),
  4. Վճարման անդորրագիր:

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից. հասցեն` ք. Երևան, Կոմիտասի պողոտա 35/2: Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`

060-47-42-39, 060-47-42-41