Դեպի վեր
Հայտարարություններ

18.11.2015

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


  Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է 2015 թվականի դեկտեմբերի 22-ին ժամը 1200 -ին:

Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության բնագավառներից որեւէ մեկում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Հայտատուները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.

  • գրավոր դիմում` կոմիտեի նախագահի անունով (դիմումի ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմի) կամ աշխատանքային գրքույկի պատճենները` բնօրինակների հետ միասին,
  • անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին,
  • պետական տուրքի անդորրագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 9 0000 5163283,),
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափի (նաեւ էլեկտրոնային կրիչով):

  Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնում` (ք. Երեւան, Արշակունյաց 7) 2015 թվականի նոյեմբերի 19-ից մինչեւ 2015 թվականի նոյեմբերի 30-ը:

  Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 30.11.2015թ.:

Որակավորումը անցկացվելու է կադաստրի պետական կոմիտեի շենքում` ք. Երեւան, Արշակունյաց 7 հասցեում:

Որակավորման հարցաշարերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայք էջում www.cadastre.am:

 

Իրավաբանական վարչություն

Հեռ. 060 - 474114