Դեպի վեր
Հայտարարություններ

12.01.2016

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


  Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ  գույքի  գնահատման գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է  2016 թվականի փետրվարի 12-ին ժամը 1000 -ին:

  Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

  Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • գրավոր դիմում` կոմիտեի նախագահի անունով (դիմումի ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմի) պատճենը` բնօրինակի հետ միասին,
  • անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին,
  • պետական տուրքի անդորրագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 9 0000 5163283),
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափի (նաև էլեկտրոնային կրիչով):

  Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնում` (ք. Երևան, Արշակունյաց 7) 2016 թվականի հունվարի 13-ից մինչև 2016 թվականի հունվարի 26-ը:

  Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 26.01.2016թ.:

  Որակավորումը անցկացվելու է կադաստրի պետական կոմիտեի շենքում` ք. Երևան, Արշակունյաց 7 հասցեում:

  Անշարժ գույքի գնահատման գործունեության հայտատու ֆիզիկական անձանց որակավորման ստուգման թեմատիկ հարցաշարը տեղադրված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայք  էջում www.cadastre.am