Դեպի վեր
Հայտարարություններ

21.01.2016

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 

  Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է 2016 թվականի փետրվարի 25-ին ժամը 1200 -ին:

Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության բնագավառներից որեւէ մեկում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Հայտատուները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.

  • գրավոր դիմում` կոմիտեի նախագահի անունով (դիմումի ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմի) կամ աշխատանքային գրքույկի պատճենները` բնօրինակների հետ միասին,
  • անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին,
  • պետական տուրքի անդորրագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 9 0000 5163283,),
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափի (նաեւ էլեկտրոնային կրիչով):

Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնում` (ք. Երեւան, Արշակունյաց 7) 2016 թվականի հունվարի 25-ից մինչեւ 2016 թվականի փետրվարի 3-ը:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 03 փետրվարի 2016թ.:

Որակավորումը անցկացվելու է կադաստրի պետական կոմիտեի շենքում` ք. Երեւան, Արշակունյաց 7 հասցեում:

Որակավորման հարցաշարերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայք էջում www.cadastre.am:

 

Իրավաբանական վարչություն

Հեռ. 060 - 474114