Դեպի վեր
Հայտարարություններ

17.02.2016

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾՔՈՒՄ  ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՆԱՀԱՏՄԱՆ   ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

 

         Վերջին  շրջանում  Հայաստանի  Հանրապետության  տարածքում  անշարժ  գույքի  գնահատման  հաշվետվություններն  ուսումնասիրող  մասնագիտական  հանձնաժողովի  կողմից  կատարված  ուսումնասիրությունները  ցույց  են  տալիս,  որ  գրեթե  բոլոր  անշարժ  գույքի  գնահատման հաշվետվություններում  առկա  են  բավականին  թերություններ:

          2014-2015թթ.  ընթացքում  վերոնշյալ  հանձնաժողովի  եզրակացության  հիման  վրա 22  վկայական  ուժը  կորցրած  է  ճանաչվել  և գործողությունը դադարեցվել: 

          Ելնելով  դրանից  ՀՀ կառավարությանն առընթեր  անշարժ  գույքի  կադաստրի  պետական  կոմիտեն  որոշել  է  անշարժ  գույքի  գնահատողների  համար  կազմակերպել դասընթացներ,  որին  մասնակցելու  համար  կարող  եք  դիմել  Հայաստանի  Հանրապետության  կառավարությանն առընթեր  անշարժ  գույքի կադաստրի պետական  կոմիտեի «Ուսումնամեթոդական  կենտրոն» ՊՈԱԿ:

 Հասցեն՝ ք. Երևան, Կոմիտաս 35/2,  հեռ.՝ (011) 42 26 36, (011) 42 12 21: