Դեպի վեր
Հայտարարություններ

04.04.2016

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


     Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է 2016 թվականի մայիսի 5-ին ժամը 1200 -ին:

     Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության բնագավառներից որեւէ մեկում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

     Որակավորմանը մասնակցելու համար հայտատուի կողմից դիմումը եւ դիմումին կից փաստաթղթերը կարող են կոմիտե ներկայացվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

     Դիմումի ձեւը տեղադրված է կոմիտեի պաշտոնական կայքում: Դիմումը եւ դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումին կից ներկայացվում են հետեւյալ փաստաթղթերը՝

  • բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) կամ աշխատանքային գրքույկի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենները.
  •  անձնագրի պատճենը.
  • մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի.
  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 900005163283):

     Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնում առձեռն կամ փոստով (ք. Երեւան, Արշակունյաց 7) կամ էլեկտրոնային եղանակով` 2016 թվականի ապրիլի 5-ից մինչեւ ապրիլի 19-ը:

      Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է  2016 թվականի ապրիլի 19-ը ներառյալ:

      Որակավորումն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում` Երեւան քաղաք, Կոմիտաս 35/2 հասցեում:

      Որակավորման հարցաշարերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայք էջում www.cadastre.am:

 

          Իրավաբանական վարչություն

          Հեռ. 060 - 474114