Դեպի վեր
Հայտարարություններ

06.06.2016

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


          Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ  գույքի  գնահատման գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է  2016 թվականի հուլիսի 6-ին, 7-ին և 8-ին  ժամը 1000 -ին:

Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • գրավոր դիմում` կոմիտեի նախագահի անունով (դիմումի ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմի) պատճենը` բնօրինակի հետ միասին,
  • անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին,
  • պետական տուրքի անդորրագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 9 0000 5163283),
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափի (նաև էլեկտրոնային կրիչով):

  Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնում` (ք. Երևան, Արշակունյաց 7)  2016թ. հունիսի 8-ից մինչև 2016թ. հունիսի 21-ը:

          Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 21.06.2016թ.:

Որակավորումը անցկացվելու է ՀՀ  կառավարությանն առընթեր  անշարժ  գույքի կադաստրի պետական  կոմիտեի «Ուսումնամեթոդական  կենտրոն» ՊՈԱԿ-ում` ք. Երևան, Կոմիտաս 35/2  հասցեում:

Անշարժ գույքի գնահատման գործունեության հայտատու ֆիզիկական անձանց որակավորման ստուգման թեմատիկ հարցաշարը տեղադրված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայք  էջում www.cadastre.am

 

 

 

 

Իրավաբանական վարչություն

Օրենսդրության մշակման և որակավորման բաժին

Հեռ. (060) 47-41-14