Քարտեզագրություն, գեոդեզիա, չափագրում (հաշվառում) և հողաշինարարություն

Քարտեզագրություն, գեոդեզիա, չափագրում (հաշվառում) և հողաշինարարություն

Մինչև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի N ՀՕ-247-Ն օրենքի ընդունումը, անշարժ գույքի չափագրման աշխատանքները կարգավորվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման մասին» N 465 որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 44 արձանագրային որոշման պահանջների համաձայն, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում իրականացվեցին արմատական բարեփոխումներ:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն, 2012 թվականի հունվարից քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործառույթն ամբողջությամբ մասնավորեցվեց, որի արդյունքում նշված աշխատանքներն իրականացվում են բացառապես մասնավոր հատվածի` կադաստրի պետական կոմիտեի կողմից համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից` քաղաքացիներին ապահովելով ընտրության իրավունք:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1441-Ն որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը:

«Գույքի նկատմամբ  իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետությունում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ կարող են զբաղվել պետական լիազոր մարմնից որակավորման վկայական ստացած անձինք: Նշված գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայականի գործողության կասեցման համար հիմք է նաև կառավարության որոշմամբ սահմանված քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը:

Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձը պարտավոր է՝ իր գործունեության ընթացքում ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, Հողային օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին», «Քաղաքաշինության մասին»,  «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով ու սույն հավելվածում նշված պարտադիր պահանջներով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 284-Ն հրամանով հաստատվել և մանրամասն նկարագրվել են հողամասի հատակագծի օրինակելի ձևը, հողամասի հատակագծին ներկայացվող պարտադիր պահանջները, շինությունների հատակագծի օրինակելի ձևը, շինությունների հատակագծին ներկայացվող պարտադիր պահանջները:

  • Հարցաշար - Հողաշինարարություն (Գրավոր).pdf
    179 KB
  • Հարցաշար - Գեոդեզիա և քարտեզագրություն (Գրավոր).pdf
    268 KB
  • Հարցաշար - Չափագրում (հաշվառում) (Գրավոր).pdf
    220 KB