Դեպի վեր
Կոմիտեի նախագահ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ 

Ծնվել է 1958թ. մարտի 3-ին, Երևան քաղաքում:

 Կրթություն 

1975-1979թթ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը

1999 -2003թթ.-ին` Երևանի ֆինանսաբանկային և բորսայական համալսարանը:

 

Աշխատանքային  գործունեություն

1979-1982թթ.  մանկավարժ` Ապարանի դպրոցներ

1982-1984թթ.  ծառայել է խորհրդային բանակում

1984-1990թթ. Երևանի քաղաքապետարանի և Սովետականի շրջխորհրդի գործադիր կոմիտեներ
1991-1995թթ. Շենգավիթի շրջխորհրդի պատգամավոր

1993-1998թթ. ՀՀ թեթև արդյունաբերության «Մոդելային կոշիկներ» ֆաբրիկայի գլխավոր տնօրեն, ապա` խորհրդի նախագահ

1998-2007թթ. Շենգավիթ համայնքի ղեկավար

1998-1999թթ. Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պաշտպանության ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ

1999թ. հիմնել է «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամը

1999-2001թթ. Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման պալատում ՀՀ ներկայացուցիչ

2002-2006թթ. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

2003-2004թթ. ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների խորհրդի նախագահ, Համաշխարհային առևտրի պալատների ասոցիացիայի, Եվրապալատի, ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների, Սևծովյան ավազանի երկրների ԱԱՊ խորհուրդների անդամ

2003թ.-ից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի անդամ

2006-2011թթ. վերընտրվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

2009թ. ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի բյուջետային հանձնաժողովի անդամ

2011թ. վերընտրվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

2012-2014թթ. Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

2014թ. Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ

2014թ. հունիսի 3-ից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:

 

Այլ  տվյալներ

Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագրով (1999թ.), ՀՀ վարչապետի պարգևով (2001թ.), շնորհակալագրով (2005թ.) և հուշամեդալով (2006թ.), Գարեգին Նժդեհի անվան ոսկե հուշամեդալով (2006թ.), ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի պատվոգրով (2006թ.), ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախարար Գ. Գրեֆի պատվոգրով (2006թ.), ՀՀ ԱԱՊ-ի «Մերկուրի» մրցանակով (2007թ.), ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ոսկե հուշամեդալով (2009թ.): 2012թ. պարգևատրվել է «ԱՊՀ մասնակից-երկրների ԱԱՊ Ղեկավարների խորհրդի 10-ամյակ» հոբելյանական մեդալով՝ խորհրդի կայացման, զարգացման մեջ ունեցած ներդրման համար: 2012 թվականին ընտրվել է Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի իսկական անդամ: 2014թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Ծովակալ Հ. Ս Իսակով» մեդալով:

Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: Տնտեսական ոլորտի մի շարք հոդվածների հեղինակ:

Շենգավիթ համայքի պատվավոր քաղաքացի (2006թ.): Շենգավիթ համայնքի ՀՀԿ խորհրդի նախագահ:

2015թ. պարգևատրվել է ՀՀ Երկրապահ կամավորականների միության «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով:

2015թ. պարգևատրվել է ՀՀ Երկրապահ կամավորականների միության «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով:

2015թ. պարգևատրվել է ՀՀ Երկրապահ կամավորականների միության «ԵԿՄ 25 տարի» հոբելյանական մեդալով:

2015թ.  ՌԴ նախագահի հանձնարարականով ռուս-հայկական համագործակցության զարգացման եւ երկկողմ միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է շնորհակալագրով:

2016թ մայիսի 28-ի Երևանի քաղաքապետի որոշմամբ պարգևատրվել է  մայրաքաղաքի հասարակական-քաղաքական կյանքում  ներդրած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

2016թ. դեկտեմբերի 28-ի ՀՀ նախագահի  ՆՀ-1232-Ա հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

2017թ. հունիսի 26-ի Արցախի Հանրապետության նախագահի ՆՀ-70-Ա հրամանագրով պարգևատրվել է Արցախի Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար «Մխիթար Գոշ» մեդալով:

2017թ. հունիսի 29-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի թիվ 300-Ա հրամանով պարգևատրվել է մեդալով:

2017թ. հուլիսի 11-ին հասարակական-քաղաքական կյանքում ունեցած ավանդի եւ օրինաստեղծ գործունեության համար պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ: