Դեպի վեր
Հողաշինարարություն

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ  ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  և «Տեղական  ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան 01.01.2006թ. դրությամբ, հանրապետության 915 համայնքներում ավարտվել են  դրանց վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու աշխատանքները, որոնք սահմանված կարգով հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ


«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  պահանջներն ապահովելու նպատակով 01.01.2006թ. դրությամբ ավարտվել են հանրապետության 912 համայնքների վարչական սահմանների նկարագրման  աշխատանքները, որոնք սահմանված կարգով հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Լուծում են ստացել բազմաթիվ վիճելի սահմանային հարցեր: