Դեպի վեր
Քարտեզներ

    Հարգելի կայքի այցելու, կայքի այս բաժնում ներկայացված են Հայաստանի ազգային ատլասի Ա և Բ հատորների հայերեն լեզվով տարբերակը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» վարչական քարտեզը:

2008 թվականին ավարտվեց Հայաստանի ազգային ատլասի Ա և Բ հատորների հայերեն լեզվով տարբերակի հրատարակումը:

  Հայաստանի ազգային ատլասի առաջին հատորը հրատարակվեց 2007 թվականի սկզբին, իսկ երկրորդ հատորը` 2008 թվականի վերջում:

  Առաջին հատորը բաղկացած է 4 հիմնական բաժիններից`  ընդհանուր ակնարկ, բնություն, բնակչություն և տնտեսություն: Հատորի ծավալը կազմում է 232 էջ, որը բաղկացած է շուրջ 250 թեմատիկ քարտեզներից, ինչպես նաև ուղեկցող տեքստերով, լուսանկարներով, սխեմաներով, աղյուսակներով, դիագրամներով և վիճակագրական տվյալներով:

   Երկրորդ հատորը կազմված է վեց մասերից` պատմություն, կրոն, մշակույթ, հայկական գաղթավայրեր և Սփյուռք, Հայաստանը հին և միջնադարյան քարտեզներում և ժամանակագրական աղյուսակներ: Հատորի ծավալը կազմում է 254 էջ` այդ թվում` Հայոց պատմության համառոտ ժամանակագրություն, Հայկական արքայատոհմեր, Ամենայն հայոց հովվապետեր և կաթողիկոսներ, Հայաստանի երեք հանրապետությունների օրենսդիր, գործադիր մարմինների ղեկավարները և արտաքին գործերի նախարարները: