Դեպի վեր
Քաղաքացիների ընդունելության կարգը

Հարգելի քաղաքացիներ


Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) համակարգում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատված է կոմիտեի նախագահի 26.03.2013թ. N 93-Լ հրամանով:

Կոմիտեի նախագահի 26.03.2013թ. N 93-Լ հրամանի համաձայն` կոմիտեում քաղաքացիների ընդունելությունը իրականացնում են` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, կոմիտեի նախագահի տեղակալները, կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների պետերը:

Քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է աշխատանքային օրերին հետևյալ ժամանակացույցով`

 

1.  կոմիտեի նախագահ - յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա երկուշաբթի օրը ժամը 16:00-18:00.

(բացակայության դեպքում փոխարինում է կոմիտեի նախագահին փոխարինող տեղակալը)

2.  կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Մուսայան- յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթվա երկուշաբթի օրը` ժամը 16:00-18:00. 

(բացակայության դեպքում փոխարինում է Ֆ.Բաշոյանը)

3.  կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ.Բաշոյան-յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա երկուշաբթի օրը` ժամը 16:00-18:00.

(բացակայության դեպքում փոխարինում է Ա.Մուսայանը) 

4.  կոմիտեի նախագահի տեղակալ Խ.Կարայան -յուրաքանչյուր ամսվա չորրորդ շաբաթվա երկուշաբթի օրը` ժամը 16:00-18:00.

(բացակայության դեպքում փոխարինում է Ֆ.Բաշոյանը)

 

Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով կոմիտեի նախագահի կողմից նախատեսված քաղաքացիների ընդունելությունը կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` կարող է իրականացնել կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը:

Կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի տեղակալների մոտ իրականացված քաղաքացիների ընդունելությունների ընթացքում արված առաջարկությունները և դիմում-բողոքները հաշվառվում են առանձին մատյաններում:

Քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է քաղաքացիների կողմից նախապես հերթագրվելու հիման վրա: Հերթագրումը կատարվում է կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնում:

1) Քաղաքացիները լրացնում են կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի կողմից տրամադրված քաղաքացիների ընդունելության թերթիկը նշելով անունը, ազգանունը, հաշվառման (բնակության) հասցեն, հետախոսահամարը և ներկայացվող հարցը:

2) Ընդհանուր բաժնի պետը թերթիկը համարակալում է և գրանցում մատյանում:

3) Քաղաքացիները կարող են հերթագրվել նաև հեռախոսազանգի միջոցով (ընդհանուր բաժին` 060474222):

Քաղաքացու գրավոր առաջարկությունը կամ դիմում-բողոքը ստորագրվում է դիմողի կողմից` նշելով դիմողի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, հարցի բնույթը և հեռախոսի համարը:

Դիմում-բողոքներում բարձրացված հարցերը լուծվում են անմիջապես, իսկ ուսումնասիրություն կամ այլ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում` մեկամսյա ժամկետում, իսկ կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման հարցերի դեպքերում` դրանց համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: 

Քաղաքացիների առաջարկությունների, դիմում-բողոքների ընթացքը համարվում է ավարտված, երբ ըստ էության ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է քաղաքացուն:

Պատասխանը տրվում է գրավոր կամ հեղինակի համաձայնությամբ` բանավոր:

 Կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների պետերի կողմից քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա 1-ին և վերջին երկուշաբթի օրը ժամը 14:00-ից 18:00-ն և քաղաքացիների ընդունելության ընթացքում նրանց կողմից ստացված դիմում-բողոքները հաշվառվում են առանձին մատյաններում: