Դեպի վեր
Հայաստան-ԱՊՀ

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  1992 թվականի հոկտեմբերի 9-ին ստորագրված գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների փոխհամագործակցության մասին համաձայնագրի հիման վրա ստեղծվել է գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների միջպետական խորհուրդը, որի կազմում ընդգրկվել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազաղստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, ՈՒզբեկստանի հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը:

Խորհուրդը հանդիսանում է գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների գործունեության համակարգողը: Կադաստրի պետական կոմիտեն ևս խորհրդի անդամ է:

  Խորհրդի հիմնական գործառույթներն են՝

  • գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ոլորտում միասնական քաղաքականության իրագործումը,
  • գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ոլորտում նորմատիվ-իրավական փաստաթղթերի մշակումը և միասնական տեխնիկական քաղաքականության իրագործումը,
  • ԱՊՀ անդամ պետությունների նախարարությունների կամ այլ իրավասու շահագրգիռ մարմինների հետ համատեղ գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ոլորտին առնչվող առաջարկություների մշակում՝ դրանք Խորհրդի քննարկմանը ներկայացնելու և համագործակցության առաջնային ուղղություններին համապատասխան որոշումներ կայացնելու համար:

  Խորհրդի գործունեությունը խթանում է ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միասնական գեոդեզիական ծածկույթի ստեղծմանը, որն, ըստ էության, անդամ պետությունների պաշտպանողունակության և անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից է:

  Խորհուրդը իր գործունեությունն իրականացնում է տարեկան նստաշրջանների ձևով: 2006թ., 2011թ. և 2015թ.-ին Երևանում կազմակերպվել են Խորհրդի համապատասխանաբար 24-րդ, 31-րդ և 37-րդ նստաշրջանները, որին մասնակցել են առնվազն 8 երկրներից ժամանած պատվիրակություններ: Նստաշրջանների ավարտին ստորագրվում է արձանագրային որոշում, որով մասնակից պետությունները, ամփոփելով տարվա ընթացքում կատարած աշխատանքները, սահմանում են գործունեության և կատարելիք աշխատանքների նոր ուղղություններ: 

6.6 ՄԲ XXXVIII Միջպետական խորհրդի գեոդեզիայի, քարտեզագրման, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորմանն ուղղված համաժողովի արձանագրություն
3.47 ՄԲ XXXVII Միջպետական խորհրդի գեոդեզիայի, քարտեզագրման, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորմանն ուղղված համաժողովի արձանագրություն
905.44 ԿԲ XXXVI Միջպետական խորհրդի գեոդեզիայի, քարտեզագրման, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորմանն ուղղված համաժողովի արձանագրություն
4.11 ՄԲ XXXV Միջպետական խորհրդի գեոդեզիայի, քարտեզագրման, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորմանն ուղղված համաժողովի արձանագրություն