Դեպի վեր
Փոստային կապի միջոցով տեղեկատվության տրամադրում

Փոստային կապի ծառայությունների միջոցով տեղեկատվություն ստանալու ընթացակարգ


   Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 100-Ն որոշման համաձայն` այսուհետ Ձեզ հնարավորություն է ընձեռնվում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիետի աշխատակազմի սպասարկման գրասենյակներ, ինչպես նաև առցանց, փոստային կապի կամ էլեկտրոնային փոստային կապի միջոցով ներկայացված տեղեկատվության տրամադրման դիմումների հիման վրա կազմված ավարտական փաստաթղթերը ստանալ փոստով` պատվիրված նամակով, առանց այցելելու սպասարկման գրասենյակ:  Վերոնշյալ տեղեկատվությունը դիմողին փոստով` պատվիրված նամակով տրամադրելու համար անհրաժեշտ է`

  1. սպասարկման գրասենյակ ներկայացվող դիմումի հետ (այդ թվում` փոստային կապի, էլեկտրոնային փոստային կապի միջոցով կամ առցանց ներկայացվող դիմումի) ներկայացնել նաև ավարտական փաստաթուղթը ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով վճարումը հավաստող 20 նիշանոց ծածկագիրը և վճարման ամսաթիվը,
  2. դիմումի ձևաթղթի «հասցե» դաշտում լրացնել այն հասցեն, որով դիմումով Ձեր կողմից պատվիրված գործառույթի իրականացման արդյունքում կազմված ավարտական փաստաթուղթը հետագայում  պետք է առաքվի,
  3. անշարժ գույքի նույնականացման համար դիմումի մեջ նշել.

3.1.    անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը կամ

3.2.    անշարժ գույքի հասցեն կամ

3.3.    անշարժ գույքի գտնվելու վայրի նկարագիրը և տվյալ միավորի նկատմամբ իրավունք ունեցող որևէ սուբյեկտի անունը (անվանումը):

     Դիմումով անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելը հիմք է տեղեկատվության տրամադրումը կասեցնելու համար, որի մասին դիմումը ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, գրավոր ծանուցվում է դիմողին:
    Դիմումատուի կողմից տեղեկատվությունը ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիրը չներկայացնելու կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով վճարումը հավաստող 20 նիշանոց ծածկագիրը և վճարման ամսաթիվը չնշելու դեպքում դիմողին փոստով չի առաքվում:
     Նշյալ ծառայության համար սահմանված վճարումը կատարվում է դիմողի կողմից` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի արտաբյուջետային գանձապետական հետևյալ` 900013220059 հաշվին` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2002 թվականի հունվարի 28-ի «Փոստային կապի ծառայությունների սակագների մասին» N 10 հրամանով հաստատված սակագներին համապատասխան:

Հարգելի քաղաքացինե´ր,  ՀՀ կառավարության 10.01.2013թ. <<Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 100-Ն որոշման համաձայն` այսուհետ Ձեզ հնարավորություն է ընձեռնվում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիետի աշխատակազմի սպասարկման գրասենյակներ, ինչպես նաև առցանց կամ փոստային կապի միջոցով  ներկայացված տեղեկատվության տրամադրման դիմումների հիման վրա կազմված ավարտական փաստաթղթերը ստանալ փոստով` պատվիրված նամակով առանց այցելելու սպասարկման գրասենյակ:  Վերոնշյալ տեղեկատվությունը դիմողին փոստով` պատվիրված նամակով տրամադրելու համար անհրաժեշտ է`

1.     սպասարկման գրասենյակ ներկայացվող դիմումի հետ /այդ թվում` փոստային կապի միջոցով կամ առցանց ներկայացվող դիմումի/ ներկայացնել նաև ավարտական փաստաթուղթը ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով վճարումը հավաստող 20 նիշանոց ծածկագիրը և վճարման ամսաթիվը,

2.    դիմումի ձևաթղթի <<հասցե>> դաշտում լրացնել այն հասցեն, որով դիմումով Ձեր կողմից պատվիրված գործառույթի իրականացման արդյունքում կազմված ավարտական փաստաթուղթը հետագայում  պետք է առաքվի,

3.    անշարժ գույքի նույնականացման համար անհրաժեշտ է դիմումի մեջ նշել.

3.1.        անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը

կամ

3.2.       անշարժ գույքի հասցեն

կամ

3.3.       դիմումի մեջ նշել անշարժ գույքի գտնվելու վայրի նկարագիրը և տվյալ միավորի նկատմամբ իրավունք ունեցող որևէ սուբյեկտի անունը /անվանումը/:

Դիմումով անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելը հիմք է տեղեկատվության տրամադրումը կասեցնելու համար, որի մասին դիմումն ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, գրավոր ծանուցվում է դիմողին:

Դիմումատուի կողմից տեղեկատվությունն ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը  հավաստող անդորրագիրը չներկայացնելու կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով վճարումը հավաստող 20-նիշանոց ծածկագիրը և վճարման ամսաթիվը չնշելու դեպքում դիմողին փոստով չի առաքվում:

Նշյալ ծառայության համար սահմանված վճարումը կատարվում է դիմողի կողմից` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի արտաբյուջետային գանձապետական հետևյալ` 900013220059 հաշվին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 28.01.2002թ. <<Փոստային կապի ծառայությունների սակագների մասին>> թիվ 10 հրամանով հաստատված սակագներին համապատասխան:

1.64 ՄԲ Փոստային կապի ծառայությունների սակագներ
258.95 ԿԲ Տեղեկատվություն ստանալու համար դիմումի ձև