Դեպի վեր
Գրանցում

Հարգելի կայքի այցելու, կայքի «Գրանցում» բաժնում զետեղված են տեղեկություններ կադաստրի պետական կոմիտեի հիմնական գործառույթներից մեկի` գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ:

Կադաստրի պետական կոմիտեն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքների և գույքային իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, ինչպես նաև բոլոր տեսակի շարժական գույքի (բացառությամբ տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների և ինքնագնաց մեքենաների) նկատմամբ գրավի իրավունքի և լիզինգի պայմանագրով վարձակալության պետական գրանցման գործառույթները:

Կայքի այս բաժնում Դուք կարող եք տեղեկանալ նաև կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի շրջանակներում կատարված աշխատանքներին, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի վարման և անշարժ գույքի հասցեների գրանցման գործառույթներին: