Դեպի վեր
Հաշվառում և հողաշինարարություն

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից ելնելով` ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության  որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության  որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 1441-Ն որոշումը: 2012 թվականի հունվարի 1-ից հաշվառման (չափագրման) գործառույթն իրականացվում է սահմանված կարգով որակավորում ստացած անձանց կողմից: